«բա սա երկիրա՞» պիտակով գրառումները

Արա էտ Արգիշտին էլ տեղա գտել, քաղաք սարքի։ Այ մարդ, ասա Վանից եկել, հասել էիր ստեղ, մի 70 կմ էլ հյուսիս գնայիր ” ոտով մի քանի օրվա ճամփայա, ընտեղ սարքեիր Էրեբունին էլի, քեզանից ի՞նչ էր գնում, որ մենք էլ ստեղ սենց չխաշվեինք։ Տենց են էլ էս հայերը, էն գլխից ապագայի մասին չմտածող։

Պիտակներ. , ,

Իմ կարծիքն այն է, որ ի թիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, կառավարության անելիքը մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է, ինչը կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանն` ինչն էլ ի նկատի եմ ունեցել հարցազրույցում:

Տիրգան Սարգսյան

Պարոն Սարգսյան, Դուք ղեկավարում եք Կառավարությունը 2008 թվականից։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում «մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ» ստեղծվել են Ձեր ղեկավարած կառավարության կողմից, թե՞ ոչ։ Եթե չեն ստեղծվել, ինչու՞։ Եթե ստեղծվել են, արդյո՞ք այդ ամենը ազդել է արտագաղթի տեմպերի նվամզան վրա, թե՞ ոչ։ Եթե ազդել է, ապա ի՞նչ չափով, եթե չի ազդել, ապա ինչու՞։

Պիտակներ. , ,

Գործի տեղը մի հատ զահրումար էին ուզել, էտ զահրումարի նկարագրությունը պահանջեցի, ուղարկեցին մեջը լիքը հակասություններով ու անորոշություններով։ Մի ձև հետները սաղ ճշտեցինք, ես գրեցի, ճամփեցինք։ Հետո պարզվեց, որ իրանք իրականում ուրիշ ձև են ուզեցել, էլի գրեցին, թե ինչ են ուզում, ուղարկեցին, ընդ որում էտ նոր գրածը առաջին գրածի հետ սափսեմ ոչ մի կապ չուներ։ Դե էլի հակասությունները, անորոշություններ, էլի հարցեր … մի խոսքով, էտ էլ փոխեցի ըստ նոր նկարագրության, ճամփեցինք։ Ու էսօր առավոտը թազա աչքալուս ” «գիտեք, հաճախորդը սենց մի հատ բան ա ուզում անել, բայց էտ զահրումարը չգիտենք խի տենց բան չի անում, ի՞նչն ա սխալ»։ Է չի անում, որովհետև նկարագրության մեջ գրած չի, որ պտի անի, խոսքի էտ զահրումարը կոֆե էլ չի դնում, կարողա՞ մի օր էլ դրա վրա զարմանաք։ Մի խոսքով, ոնց քցում բռնում եմ, էս ամերիկացիների երկիրն էլ երկիր չի։

Պիտակներ. , ,

Մայթով քայլելիս, հաճախ է լինում, որ մեկ էլ դեմդ ինչ-որ մարդիկ են դուրս գալիս։ Դե մայթը նեղ է ու պատահում է, որ դու ես ճանապարհ տալիս, պատահում էլ է, որ քեզ են ճանապարհ տալիս ու այդպես անցնում, գնում եք։ Նախկինում երբեք ուշադրություն չէի դարձրել, թե երբ են ինձ ճանապարհ տալիս, երբ եմ ես ճանապարհ տալիս, բայց էս վերջերս սկսեցի ուշադրություն դարձնել։

Ուրեմն զբոսնում ենք կնոջս հետ։ Եթե դիմացից տղաներ են գալիս, ապա, տեսնելով, որ հղի կին է անցնում, գրեթե առանց բացառության սուսուփուս մի կողմ են քաշվում, ճանապարհ տալիս, բայց … բայց, եթե Աստված չանի դեմից երիտասարդ աղջիկներ գալուց լինեն (տենց ամենաշատը մինչև 30 տարեկան), էտ արդեն պետքա հասցնես իրանց ճանապարհից մի կողմ քաշվես, թե չէ մեղքը քո վիզը, կտան վրովդ կանցնեն, իսկի չեն էլ նկատի, որ վրովդ անցան։ Ու ընդ որում ինչքան ավելի ջահել են եկողները, էնքան ավելի դժվարա իրանց ճանապարհից ժամանակին փախնելը։ Մի երկու անգամ նույնիսկ ստիպված ենք եղել մայթից փողոց իջնել։ Ու դա արդեն ինչքան ժամանակ է ես ու կինս հատուկ ուշադրություն ենք դարձնում և այս ընթացքում մեզ հանդիպած գրեթե բոլոր տղաները ճանապարհ են տվել, ու, առանց բացառության, բոլոր երիտասարդ աղջիկները տենց քշել, անցել են։

Բայց, տրամագծորեն հակառակ պատկեր է տրանսպորտում. տղաները բազմած, իսկ հղի կնոջը տեղ զիջում են աղջիկները։

Ես հասկանում եմ, որ տարբեր տեսակի մարդիկ կան, բայց չեմ հասկանում, թե այդ ինչպես է պատահում, որ իրենց շուրջը ոչինչ չնկատող աղջիկները մեզ հանդիպում են միայն փողոցում, իսկ տղաները` տրանսպորտում։

Պիտակներ. ,

Շախմատի, նարդու և բլոտի մասին

Մեր Կառավարության ձեռքն ավելորդ մեկ ու կես միլիոն դոլար է հայտնվել ու Կառավարությունը որոշել է այդ փողերով շախմատը դպրոցներում դարձնել պարտադիր առարկա։ Շատ մտածեցի, թե ում տանձին է դա պետք ու միայն մի տարբերակ գտա. այսօրվա աշակերտները մի օր մեծանալու, հասնելու են թոշակի տարիքին և բնականաբար սկսելու են ակտիվորեն մասնակցել շախմատի բակային առաջնություններին։ Փաստորեն, այս նորամուծությունն ըստ էության մի հեռահար ու երկարաժամկետ ծրագիր է` ուղղված շախմատի բակային առաջնությունների մակարդակի բարձրացմանը։ Որևէ այլ օգտակար բան միջին աշակերտին շախմատի դասերը չեն տա։

Բայց, եթե այդպես է, ապա խիստ վրդովվեցուցիչ է, որ բակային այնպիսի սիրված և ավանդական հայկական սպորտաձևեր, ինչպիսիք են նարդին և բլոտը, անտեսվում են։ Հետևաբար պահանջում եմ ինչ-որ մի տեղից ճարել ևս երեք միոլիոն դոլար և դպրոցներում մտցնել նաև նարդու ու բլոտի դասաժամեր։ Դրանով, մենք նաև կնպաստենք այդ ավանդական սպորտաձերի մասայականացմանը և միջազգայնացմանը ու ինչու չէ, Հայաստանը կդարձնենք նարդու և բլոտի համաշխարհային կենտրոն ու գերտերություն։ Կարելի է չէ՞, ասենք … ասենք Իջևանը հռչակել նարդու միջազգային կենտրոն (վերջիվերջո այդ քաղաքը ինչ-որ մի բանի միջազգային կենտրոն պիտի լինի՞, թե՞ ոչ), կազմակերպել միջազգային մրցաշարեր, որը նաև խոստանում է բազմաթիվ նոր տուրիստների հոսք, այսինքն` Հայաստանը ձեռի հետ դրանով ևս մի քայլ կկատարի տուրիստական գերտերություն դառնալու ճանապարհին։

Իսկ բլոտի կենտրոն, դե այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդպիսին պիտի հռչակել Երրորդ մասը, որտեղ բլոտի դարավոր ավանդույթներ կան։ Ի դեպ, դա ևս կնպաստի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը. բացի միջազգային մրցաշարերից ու տուրիստների նոր հոսքերից, բլոտը կարող է նպաստել նաև ազարտային խաղերի զարգացմանը. մեր կազինոներում կարող են բլոտի մրցաշարեր անց կացնել, որը ազարտային խաղերի նոր սիրահարներ կբերի Հայաստան, և այդպիսով Հայաստանը կդառնա տարածաշրջանային Մոնտե-Կառլո կամ Լաս-Վեգաս, մմմմ … ։

Պիտակներ. , ,

Ֆեյսբուքում կարդում եմ “Ադրբեջանական ռազմական օդանավերը խախտել են Արցախի օդային տարածքը”։ Ի՜, չհասկացա, անցնում եմ հղումով ու սա եմ կարդում։

Ինչպես հաղորդում են Արցախի ՊԲ ից, անցած շաբաթ հակառակորդի ավիացիան շփման գծի երկայնքով մի շարք ուսումնառազմական թռիչքներ է իրականացրել: Մասնավորապես` ապրիլի 14 –ին, ժամը 10:15-ից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային օդանավ եւ 9 ռազմական ուղղաթիռ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի շրջանակում իրականացրել են ռազմաուսումնական թռիչքներ շփման գծից 5-15 կմ դեպի խորք: Պաշտպանության բանկի հակաօդային ուժերը նշանառության եւ խիստ վերահսկողության տակ են պահել հակառակորդի ավիացիան:

Չգիտեմ էլ ինչպես սրան արձագանքեմ, ախր ո՞նց կարելի է այսքան տխմար լինել։

Պիտակներ. , ,

noni_no-ի մոտ սա կարդացի, այդ մեկը բաց էի թողել։ Սրա ու էտ բենթլի-մենթլիների հետ կապված մի եզրակացության եկա. մենք երևի ինչ-որ մի պահի կորցրել ենք պատկառանքի զգացմունքը։ Հարցն այն չի, թե որքանով է որևէ երևույթ առկա, արդարացված, ճիշտ և այլն, այլ այն, թե ինչպես դրան պիտի վերաբերվել ու արձագանքել։ Ինձ թվում է կան, համենայն դեպս ինչ-որ ժամանակ գոյություն են ունեցել ինչ-որ դժվար նկարագրվող սահմաններ, որից այն կողմ չի կարելի անցնել, բայց արի ու տես, որ անցնում են ու չեն զգում, որ անցան։ Բոլոր այդ “կաթողիկոսին փողերը չե՞ն հերիքում”, “մեքենադ ի՞նչ ես անելու” … այդ սերիայից են։

Լավ, մի ուրիշ օրինակի վրա ասեմ, որ չասեն. “եկեղեցականներին ես պաշտպանում, դրա համար ես տենց ասում”։ Ինձ ճանաչողները, երևի կարող են պատկերացնել, թե ես ինչպես եմ վերաբերվում ասենք գեներալ Մանվելին։ Ինչ-որ ժամանակ առաջ. չեմ հիշում ԵԿՄ հանրագումար էր, թե ինչ. մի խոսքով, ինչ-որ ժողով էր, որին գեներալ Մանվելն էլ էր ներկա։ Դե հիմա լրագրողները բնականաբար մարտի մեկ, ժողովուրդ, ֆլան-ֆստան։ Ու ինչ-որ լրագրող Մանվելին ինչ-որ ախմախ հարցերա տալիս ” բա դավաճանություն, բա ես շատ գիտեմ ինչ։ Յութուբներում տեսագրությունը կար։ Հիմա. նույնիսկ գեներալ Մանվելի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքով և նրա բռի պատասխանով հանդերձ, ինձ այդ իրավիճակում զայրացրեց լրագրողը։ Եթե նույն բանը գեներալ Մանվելին չհարցներ, այլ ասենք Դոդի Գագոյին հարցներ (ում ի դեպ, ես շատ ու շատ ավելի լավ եմ վերաբերվում, քան գեներալ Մանվելին), դա ինձ բնավ չէր զայրացնի։ Ախր այ աղջիկ ջան, էտ մարդը քու թայնա՞, ախր էտ մարդն ինչ-որ անցյալ ունի, էտ մարդը քու հարևանը չի ում հետ սաղ օրը կոֆե ես խմում, էտ որտեղի՞ց որոշեցիր, որ դու կարաս կանգնես իրան ինչ-որ ախմախ հարցեր տաս։ Ովա՞ քեզ խաբել, թե դու տենց իրավունք ունես։

Հա, ի դեպ իրավունքի մասին գրեցի, հիշեցի. մենք մի վատ խասյաթ էլ ունենք։ Ուրեմն մեզ` հայերիս, չգիտես ինչու թվումա, թե մենք … նենց ինչ-որ իրավունքներ ունենք. ասենք մեր գոյության փաստն արդեն բավարարա, որ մենք էտ իրավունքներն ունենանք։ Օրինակ` մենք ունենք լավ ապրելու իրավունք։ Մի հարցնող լինի. “ընկեր ջան, էտ ովա՞ քեզ ըտենց իրավունք տվել, դու հլա թամամ իսկի ապրելու իրավունք չես վաստակել, լավ ապրելու՞ց ես խոսում”։ Ու ասենք իրավունք ունենալու մասին այդ ներքին համոզվածությունը դրսևորվումա միջին վիճակագրական հայի կյանքի գրեթե ամեն ոլորտում. ամենակենցաղային բաներից սկսած, եսիմ ինչ-որ ժողովրդավարություններով ու այլ վեհ մատերիաներով վերջացրած։ Մարդկանց վրա խաբարություն չկա, որ իրավունքը դա իրանց մարմնի մաս չի, որ ծնված օրից վրներնա, այլ մի հատ բանա, որը հլա մի հատ պետքա վաստակել։

Մի խոսքով, վերադառնալով էտ պատկառանքին. պատկառանք մարդկանց անցյալի, մարդկանց ստատուսի նկատմամբ, գիտակցում, որ կան ասենք բեմի վրա թռչկոտացող ինչ-որ անդրեներ և կան արքեպիսկոպոսներ, ու այդ երկուսը էապես տարբեր բաներ են և տարբեր որակի վերաբերմունք են պահանջում, եթե նույնիսկ անդրեն արքեպիսկոպոսից հազար գլուխ ավելի լավ մարդա ” բացակայում է։

Պիտակներ. , ,

Երկրաշարժին պատրաստվելիս

Պիտակներ. ,

Чиновники такие чиновники …

Ещё из ретро-новостей.

Японцы опоздали с началом сброса пара из-под ГО на блоке №1. Кончилось это, как известно, взрывом.

Вопрос ” почему? Ответ ” им не давали разрешения от правительства. Предлагали подождать, а вдруг оно само рассосётся.

Рассосалось

Теперь спросите, почему они несколько задерживались со сбросом пара из-под ГО на блоке №3?

Вы не поверите, но см. первый блок.

Теперь в фокусе внимания блок №2… Ждём-с.

Это к вопросу о системных проблемах у японцев.

Отсюдова.

Если это правда, то ждемс серии харакири.

UPD:
И еще по теме карта с эпицентрами землетрясений в Японии за последние дни.

Պիտակներ. ,

matterwaves“Գիտնականնե՞ր, թե՞ դեմագոգներ” հարցադրման պատասխանն այստեղ:

Պիտակներ. ,