Չէի ուզում գրել, բայց որոշ առումներով ստիպված եմ: Որոշ մարդիկ/ուժեր ամեն լավ բանի մեջ քաքելու բնատուր ձգտում ունեն: Չեմ ուզում ենթադրել, թե այդ ձգտումը նաև ամրապնդվում է ֆինանսապես, դա էլ թող իրենց խղճին մնա: Արդեն գրել եմ, որ սպասվող զորահանդեսը շատ լավ է կազմակերպվում: Էլ փոքր մասնաբաժիններով բացվող անակնկալներ, էլ գեղեցիկ ու համաչափ քայլք, էլ հրաշալի պատվո պահակախումբ, էլ նոր տեխնիկա, էլ սեփական արտադրության զինատեսակներ, էլ հրաշալի ավիաշոու: Էլ ի՞նչ է պետք: Բայց արի ու տես, որ գտնվեցին մարդիկ, ովքեր այս ամենը չտեսան, բայց տեսան ուրիշ բաներ.
Ա. քահանաների մասնակցությունը զորահանդեսին
Բ. ռուսական բանակի զինվորների մասնակցությունը զորահանդեսին
Հղումներ չտամ էլի: Ի՞նչ ասեմ: Ախր մարդը, երբ մի բան է գրում, գոնե պիտի գրագետ լինի էլի: Ընդ որում, եթե գրողը հասարակ մահկանացու է, դա դեռ ջայնամ, եթե գրագետ չի, բայց եթե լրագրող կամ վերլուծաբան լինելու հավակնություն ունեցող մեկն է, ապա պարտավոր է լինել:
Ա. Եթե լրագրող/վերլուծաբան լինելուն հավակնող մարդը գրում է, թե «բա էտ ի՞նչ խայտառակություն է, քահանաները զորահանդեսում, չկա այդպիսի բան աշխարհում» կարգի բան, ապա ի՞նչ ասել այդ մարդուն: Նույնիսկ, եթե մարդը թեմայից անտեղյակ է եղել, տարրական պատասխանատվության նույնիսկ սաղմերի առկայության դեպքում նա պետք է փնտրեր թեմայի մասին տեղեկություններ ու այդ դեպքում միգուցե հանդիպեր «կապելլան» բառին: Հանդիպելու դեպքում էլ կիմանար, որ աշխարհի շատ, այդ թվում առաջատար բանակներում կապելլանի ինստիտուտը բանակի անբաժանելի մաս է, շատ երկրներում կապեանների համար հատուկ համազգեստ կամ գոնե տարբերանշաններ կան, որոշ տեղերում էլ կապելլաններն ունեն հատուկ առանձին աստիճաններ՝ բանակային աստիճաններին զուգահեռ: Եվ բնական է, որ որպես զինծառայողներ, կապելլանների մասնակցությունն էլ ռազմական տարբեր միջոցառումներին, այդ թվում զորահանդեսներին սպասելի է: Բայց դե մարդկանց նպատակը հո՞ վերլուծություն գրելը չի եղել: Չէ, ցեխ լցնել, առանց միջոցների մեջ ընտրություն անելու:
Բ. Ռուս զինվորների մասնակցությունը: Ասեմ, անձամբ իմ համար էլ է դա շատ տհաճ, նույնիսկ ընկերներիս սկայփով բողոքեցի: Բայց, «հյուր» վաշտերի մասնակցությունը զորահանդեսներին բավականին տարածված երևույթ է: Ֆեյսբուքում գրելիս, առանց գուգլում փնտրելու ոտքի վրա հիշեցի հետևյալ դեպքերը.
1. անցած տարի մեր զինվորները մոսկովյան զորահանդեսին
2. նույն 2010-ի մոսկովյան զորահանդեսին աշխարհի որ գյոռից ասես ու ով ասես չէր եկել
3. տաջկական վերջին զորահանդեսին պարսիկները մասնակցեցին
4. բելառուսական վերջին զորահանդեսին ռուսները Ռուսաստանից քարշ տվին բերին զինտեխնիկա
5. բելառուսներն էլ չալարեցին, գնացին հասան Վենեսուելա
6. ռուսական ինքնաթիռները մեր նախորդ զորահանդեսին
Որ փնտրեմ, հաստատ կգտնեմ նաև եվրոպական երկրներում նման օրինակներ:
Ու լավ, վերջապես, ենթադրենք, թե էս երկուսը տենց շատ վատ բաներ էին, արա, լավ, դրանից բացի, ուրիշ բան չտեսա՞ք: Ամբողջ զորահանդեսի միակ նշանակալի բանը տերտերներն ու ռուսներն էին, հա՞: Արա, դուք վաաբշե ի վիճակի՞ եք էս երկրում մի լավ բան տեսնել, ի վիճակի՞ եք լավ բանը գնահատել, ի վիճակի՞ եք «կեցցեն» բառը ասել կամ ընդհանրապես գիտե՞ք, որ հայերենում այդպիսի բառ կա:
Եթե Դուք ի վիճակի չեք, ես ի վիճակի եմ ու կասեմ. «ԿԵՑՑԵՆ կազմակերպիչները, ԿԵՑՑԵՆ մասնակիցները, ԿԵՑՑԵՆ Պաշտպանության Նախարարությունը և Պաշտպանության Նախարարը, ԿԵՑՑԵՆ բոլորը, ով այս զորահանդեսի կազմակերպման հարցում ներդրում ունեն»: Ու սա ասում եմ լրիվ անկեղծ, առանց արհեստական պաթոսի կամ եսիմ ինչի ու համոզված եմ, որ բարոյապես առողջ ցանկացած մարդ կհամաձայնվի իմ հետ:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Իմ համար մի քիչ անսպասելի հայտնաբերեցի, որ իմ հարգանքը վայելող որոշ մարդիկ ևս վերոհիշյալ կերպ են ընկալել դեպքերը և մասնավորապես ռուսների ներկայությունը: Ու քանի որ այդ մարդկանց ամենևին չեմ համարում միայն վատը տեսնողները կամ ցեխ շպրտողները, ասեմ, որ իրենց վերաբերմունքը համարելով ծայրահեղական և ինչ-որ տեղ հասկանալով դրա պատճառները, այնուամենայնիվ այս գրառմանս կոշտ ձևակեպրումների տակ ամենևին իրենց ի նկատի չեմ ունեցել ու չունեմ, այլ բոլորովին այլ տեսակի մարդկանց: Մի խոսքով, հուսամ, որ այս թարմացման հասցեատերերը կարդալիս կկռահեն, որ խոսքն իրենց մասին է ու նաև հուսամ, որ կդադարեն գերագնահատել զորահանդեսին ռուսների մասնակցությունը:
Պիտակներ. բա սա երկիրա՞, երկիրը երկիրա, Հայաստան, հայկական նեգատիվ