«արցախյան ազատամարտ» պիտակով գրառումները

Ֆիզուլի 20

1993թ.-ի օգոստոսի 4-ին Սաֆար «Սչոտչիկ» Աբիևը նամակ էր գրել Սամվել Բաբայանին, թե «мир, дружба, жвачка»։ Բայց նույն օրը Արցախի ամբողջ հարավային հատվածում ադրբեջանցիները լայնամասշտաբ հարձակում են սկսում։

Ի՞նչ իմանար խեղճ Սչոտչիկը, որ իր այդ ավանտյուրայից ընդամենը 18 օր հետո իրենք կկորցնեն Ֆիզուլին, ապա նաև Ջաբրայիլը ու Ղուբաթլուն։

20 տարի առաջ այս օրը հակահարձակման անցած հայկական բանակը ազատագրեց Ֆիզուլի քաղաքը։

Պիտակներ. , , , , , , ,

Զորահանդեսի փորձ Արցախում։

Պիտակներ. , , , ,

Երգեր կան, որ կարամ անընդմեջ ու անվերջ լսել։ Դրանցից մեկը սա է։

Արցախյան ազատամարտին ձոնված մի հատ էլ երգ կա (հարմար ածական չեմ գտնում այդ երգը բնութագրելու համար). Դավիթ Ամալյանի «Եռաբլուրը», բայց դա լրիվ ուրիշ տեսակի երգա ու շատ ծանր, չէ, ծանր չէ, շատ անողոք երգա։ Չես կարա մի քանի անգամ լսես և, իրականում, պետք էլ չի։

Այդ երգի կատարումներից, ցավոք, մենակ սա գտա, եթե ավելի հաջող տարբերակի տեղ ասեք, շնորհակալ կլինեմ։

Թարամացում.
Ահա, գտա ավելի լավ տարբերակ.

Պիտակներ. , , , , ,

18 տարի առաջ բացվեց Աղդամի քարհանքը:

Պիտակներ. , , , , ,

Նախորդ գրառմանս մեջ խնդրել էի նշել Հայաստանի Ազգային Հերոսների անունները: Ցավոք արձագանքեցին միայն երեք ընկեր.

Բոլորի անունները ճիշտ նշեց talinci-ն: Անձամբ ես հարցնելու դեպքում կկարողանայի նշել միայն Մովսես Գորգիսյանի, Թաթուլ Կրպեյանի և Մոնթե Մելքոնյանի անունները: Վիտյա Այվազյանի ու Յուրա Պողոսյանի մասին լսել էի, բայց հարցնելու պահին չէի հիշի:

Պիտակներ. , , ,

Արցախյան Ազատագրական պայքարում ունեցած ներդրման համար պատերազմի ընթացքում և պատերազմի ավարտից հետո առաջին տարիներին Ազգային Հերոսի կոչում է շնորհվել յոթ հայորդու: Բոլորին հետմահու: Ես գիտեի երեքի անունը, իսկ դու՞ք: Քանիսի՞ անունը կարող եք նշել: Մեկնաբանություններն առայժմ թաքցնում եմ:

Հ.Գ.
Երևի ավելորդ է ասել, որ համացանցում ցուցակը չփնտրեք:

Պիտակներ. , , ,

Նահանջ առանց երգի

Երեկ երեկոյան տանը տարբեր երգեր էինք հիշում, հիմնականում ֆիդայական-հայրենասիրական. “Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում …”, “Հազար իննհարյուր յոթ թվականին, Չքնաղ մայիսի քսան և յոթին, …”, “Իբրև արծիվ սավառնում ես …”, “Ձայն տուր ով ֆիդա …” և այլն, և այլն, և այլն: Երգեր Անդրանիկի, Դրոյի, Արաբոյի, Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Մախլուտոյի մասին: Հայ ազատագրական պայքարի պատմությունն ինձ առաջին անգամ այս երգերն են պատմել: Այս երգերն են, որ ստիպել են հետաքրքրվել այս անուններով, ստիպել են կարդալ և ավելին իմանալ նրանց մասին: Այս երգերն էին, որ ինձ համար բացեցին “Անդրանիկ”, “Ռանչպարների կանչ”, “Խոսեցեք Հայաստանի լեռներ”, “Ինձ բահ տվեք” և ուրիշ շատ ու շատ գրքեր: Ով գիտի, միգուցե այդ գրքերից շատերն էլ գրվել են հենց այդ երգերի շնորհիվ: Առաջին անգամ այս երգերից եմ իմացել Մուշ, Վան, Սասուն, Զեյթուն, Առաքելոց Վանք բառերը, երբ դեռ նույնիսկ չգիտեի թե ինչ բան է քարտեզը: Այս երգերն են, որ սիրել են տվել այդ քաղաքները, որոնք աչքովս էլ չեմ տեսել, նրանք են ինձ ասել, որ դրանք իմն են:

Հետո հիշեցի մեր նորօրյա ազատամարտը: Այդ ազատամարտի մասին ինձ արդեն պատմում էր հեռուստացույցը: Պատմում էր ու անցնում, իսկ պատերազմի ավարտից հետո հեռուստացույցն էլ դադարեց: Արդյունքում մնաց միայն գիտակցությունը, որ պատերազմ է եղել: Անուններ, դեպքեր ” այդ ամենը չէր մնում, որովհետև չէր երգվում: Այն ժամանակ այդ ազատամարտին ու նրա հերոսներին նվիրված երգեր դեռ չկային գրված: Ու ցավալի է, որ այսօր էլ չեն երգվում: Չգիտեմ, գրվել են, թե ոչ, բայց չեն երգվում: Մի երգ եմ լսել Գետաշենի անկման մասին, մի երգ Ավոյի, մեկ-երկու երգ պատերազմի մասին ու վերջ: Հա, մեկ էլ Վազգեն Սարգսյանին նվիրված պետպատվեր երգը, բայց դա էլ ազատամարտի հետ քիչ կապ ունի: Կա՞ արդյոք Շուշիի ազատագրմանը նվիրված երգ, Քարինտակի պաշտպանությանը նվիրված երգ, Բերձորի համար պայքարին նվիրված երգ, Աղդամը լռեցնելուն նվիրված երգ: Կա՞ն արդյոք ստեփանակերտցիների, մարտակերտցիների, մարտունեցիների, հադրութցիների տոկունության ու քաջության մասին երգեր: Կա՞ն երգեր նվիրված մեր նորօրյա հերոսներին Լեոնիդին Ազգալդյանին, Աշոտ Ղուլյանին, Մովսես Գորգիսյանին և մյուսներին : Եթե կան էլ, ապա մնում են բոլորին անհայտ, չերգված ու մոռացության դատապարտված: Եթե չկան, ապա մեր ազգը ծանր հիվանդ է: Արցախյան ազատամարտի Խաչիկ Դաշտենցն էլ դեռ չկա: Ու հիմա որտեղի՞ց այսօրվա երեխաները լսեն այդ ազատամարտի պատմությունը: Նահանջ առանց երգի ու արդեն ոչ թե Սփյուռքում, այլ Հայաստանում ու բառի բուն իմաստով:

Պիտակներ. , , , , , ,