Մեկ-մեկ պատահում է, որ մի նախկինում ինձ անծանոթ երաժշտություն կամ կատարող եմ գտնում ու չոռս տանումա, կարողա սկսեմ օրերով նույն բանը լսել։ Տենց մի որոշ ժամանակ առաջ Գևորգի շնորհիվ իմացել էի իրանցի սանթուրահար Արդավան Կամկարի մասին։ Գևորգի մոտ դրված կատարումը դուրս շատ-շատ էր եկել։ Մինչ այդ ես մտքովս էլ չէի անց կացնում, որ իրանական երաժշտությունը կարա այդպիսին լինի (ճիշտ է, իրանական երաժշտություն առանձնապես երբեք չէի էլ լսել)։ Իմ պատկերացումներով, որոնք թերևս կարծրատիպային էին, իրանական երաժշտությունը մեր ռաբիզի մակարդակի մուղամախառը ինչ-որ զահրումար պիտի լինի, որը ես եթե խմած չլինեմ, իսկ ես չեմ խմում, երբեք չեմ լսի, բայց պարզվեց չէ, հեչ էլ պարտադիր չի։
Իհարկե, ես պատկերացում անգամ չունեմ, թե մուղամախառն երաժշտությունն ու Արդավան Կամկարի նվագածի որակի երաժշտությունը իրանական երաժշտության մեջ ինչ հարաբերակցություն ունեն և ընդհանրապես, իրանական երաժշտության մասին ոնց գաղափար չեմ ունեցել, նենց էլ մինչև հիմա չունեմ։ Բայց դա մի կողմ, ինչ էի ուզում ասեմ … էս վերջերս հիշեցի այդ Արդավան Կամկարի մասին ու ցանցում իր ուրիշ կատարումներ սկսեցի փնտրել։ Իրանական մի երաժշտական կայքում երեք ալբոմ գտա ու հիմա սաղ օրը դրանք եմ լսում։ Գեղեցկագույն երաժշտությունա։ Գտածս ալբոմներից մեկը դնում եմ բլոգումս, վայելեք այստեղ։
[jwplayer config=”Audio Player” playlistid=”2798″]