Առողջապահության ոլորտում հերթական աղաղակող չարաշահումներն են բացահայտվել

Սաղ լավ ա, չոտկի ա, բայց.

«Մի թույլ տվեք, որ գնանք լուրջ ստուգումների, դեռեւս չենք ցանկանում կիրառել քրեական հոդվածներ»,-ասաց վարչապետը:

Հլը, հլը, հլը մի րոպեեեե։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք վարչապետն է որոշում կիրառե՞լ, թե չկիրառել քրեական հոդվածներ։ Իսկ եթե մեկին սպանեն, վարչապետը կարո՞ղ է արգելել քրեական հոդված կիրառելը։ Ասենք չգիտեմ, կհրավիրի խորհրդակցություն, կգա նաև մարդասպանը, վարչապետը վրան մատ թափ կտա, թե «էլ մարդ չսպանես, մենք դեռևս չենք ցանկանում քրեական հոդված կիրառել»։

Նվաստիս իրավական գիտելիքներն, իհարկե, սաղմնային վիճակում են և չկա որևէ հույս, որ այդ վիճակից դուրս կգան, բայց կարծեմ քրեական հոդվածները պիտի ինքնաբերաբար կիրառվեն համապատասխան հանցանքի առկայության դեպքում, իսկ հանցանքի առկայություն լինել-չլինելը պիտի պարզեն ոստիկանությունում, ԱԱԾ-ում, դատախազությունում և վերջապես` դատարանում։

Հա, ի դեպ, իսկ ինչու՞ չգնալ լուրջ ստուգումների, պարոն վարչապետ։ Կակ ռազ դատախազն էս վերջերս սրբազան պարտքի մասին ինչ-որ բաներ էր ասում։

Մեկ էլ, եթե այնուամենայնիվ որոշեն մատ թափ տալուց անցնել սրբազան պարտք կատարելուն, կառաջարկեի սկսել ուռուցքաբանության ինստիտուտից։ Այդ հիվանդանոցի վիճակի մասին նախորդ տարվա գրառումս հիշեցման կարգով։ Ուղղակի պետք է ավտոբուսներով գնալ, որ բոլոր ձերբակալվածներին հնարավոր լինի տեղափոխել, դե դա էլ քաղաքապետարանին, որ խնդրեն, երևի կօգնի։

Հ.Գ.
Գիտե՞ք որն է ուռուցքաբանության ինստիտուտում դիտվող ամենահրեշավոր երևույթներից մեկը։ Այնտեղ ընկնողն ինքնուրույն արդարության հասնելու որևէ հնարավորություն գործնականում չունի, քանի որ վճարվելիք գինը ժամանակն է, որը հարազատիդ կյանք կարող է արժենալ։

Պիտակներ. , , ,