Ժողովրդական առած, ասացվածքները դատարկ տեղը չեն հնարել:

1. Աստված մարդուն տվելա երկու աչք, երկու ականջ և նույնիսկ երկու քթանցք, բայց ընդհամենը մի հատ բերան: Այնպես, որ  ամեն տեսած ու լսած բան չի, որ պետք է ասես:

2. Քանի դեռ խոսքը բերանումդ է, դու ես իր տերը, հենց բերանիցդ դուրս թռավ, ինքն է քո տերը:

3. Աստված մարդուն ատամներ տվել է ոչ այնքան նրա համար, որ ուտելիքը ծամի, որքան նրա համար, որ լեզուն դրանց հետևում պահի:

Հ.Գ.

Եթե լեզուն բերանում պահելու հետ կապված այլ ասացվածքներ էլ հիշեցնեք, շնորհակալ կլինեմ:

UPD:

4. Լեզուն մարդու թշնամին է:

5. Խելքդ պահիր երկար, իսկ լեզուդ` կարճ: (C) areyon

6. Ամենապարզն էի մոռացել. շատ բան գիտես, քիչ խոսա:

Պիտակներ.