«Աշխարհի Առաջնություն» պիտակով գրառումները

Արգենտինացիների խոտը էսօր մի տեսակ լավը չի եղել:

0:4 և Մարադոննային ցույց տվեցին, թե որտեղ է ֆուտբելը մեռնում. Հարավային Ամերիկան մնաց կակոյ-նիբուձ Ուրուգվայ-Պարագվայների հույսին: Իսկ Եվրոպայից Հոլանդիա, Գերմանիա, Իսպանիա:

Պիտակներ. , ,

Անգլիացիներին չեմ սիրում ոչ մի առումով, գերմանացիները հիմա անգլիացիներին չլում են, բայց դատավորը մեկա աԲուշա, սաղ խաղը փչացրեց:

Պիտակներ. ,

Գերմանիա, Անգլիա, Արգենտինա, Մեքսիկա ” կիսաեզրափակիչում սրանցից միայն մեկը կլինի. շատ դաժան է: Դրան գումարած մեծ է նաև Արգենտինա ” Անգլիա սկզբունքային դիմակայությունը տեսնելու հավանականությունը:

Պիտակներ. ,

Նենց եմ սիրում, երբ ֆուտբոլում ֆավորիտների քիթը լղոզվումա: Հիմա էլ մակարոննիկներն են պարտվում Նոր Զելանդիային 0:1: Ճիշտա, դեռ առաջին խաղակեսի կեսնա անցել, բայց դե հուսանք:

Թարմացում 1. ԷԷԷ նավսեցի, 11-մետրանոց նոր զելանդացիներին:

Թարմացում 2. 1:1

Թարմացում 3. 1:1 վերջացավ:

Պիտակներ. , ,

Ֆրանսիայի հավաքականը եղել, եղում և եղելու է տու՜ֆտա հավաքական: Մարզիչն էլ ոնց որ մեր Վարդան Մինասյանը լինի. չնայած չէ, Վարդան Մինասյանն ավելի լավնա:

Պիտակներ. ,

Բրազիլիա-ԿԺԴՀ

Հաշվի առնելով, թե ովքեր են բրազիլացիները, ում հետ էին հանդիպում ու ինչ են իրենցից սպասում, հերթական լյոքշ խաղն էր: Մի ամբողջ խաղակես չկարողանալ գոլ խփել Կորեայի որբերին, դա բրազիլացիների համար ուղղակի ամոթա тоже мне աշխարհի հնգակի չեմպիոններ: Հետո, երբ երկրորդ խաղակեսում իրեն զգացնել տվեց այն փաստը, որ կորեացիք հաց ուտում են երկու շաբաթը մեկ անգամ, բրազիլացիները սկսեցին էդ խեղճ կորեացիներին չլել: Ու դա արդեն ոչ միայն ամոթ էր, այլ նաև խիստ անմարդկային. տղա՞ էիք, առաջին խաղակեսում գոլ խփեիք, երբ որ կորեացիները դեռ վազել կարողանում էին: Կորեացիների երկրորդ շնչառությունը սկսեց բացվել երկրորդ գոլից հետո, երբ նրանց աչքերի առաջ սկսեց հստակ գծագրվել սեփական գնդակահարության տեսարանը և արդյունքում հաշիվը դարձավ 2:1: Եթե մի 4-5 րոպե ավել տևեր խաղը, միգուցե և կորեացիները մի հրաշքով հաջողացնեին հաշիվը հավասարացնել: Հա բա ո՞նց, ինքնապահպանամն բնազդը ի՜նչ հրաշքներ ասես չի անում: Հա, մեկ էլ, եթե ինչ-որ մեկը կորեացիներին խաղից առաջ ասեր, որ ֆուտբոլում սահանկում կա, հաշիվը կարող էր այսդպես էլ 0:0 վերջանալ:

Պիտակներ. , ,