«անձնական» պիտակով գրառումները

Նենց եմ սիրում, երբ որ ինձ վերագրում են որոշակի մտքեր, կարծիքներ, հայացքներ, որոնք իմ մոտ բացարձակապես բացակայում են, հետո էլ այդ ինձ վերագրվածը վերցնում ու ջանադրաբար քննադատում, փոշիացնում են, քարը քարի վրա չեն թողնում և դեռ մի բան էլ սպասում են, որ ես պիտի առարկեմ, պաշտպանեմ այդ “իմ” մտքերը, կարծիքները, հայացքները:

Պիտակներ. ,

Հեռուստացույց եմ նայում. մի քանի ալիքներով համերգներ են: Մտածում եմ, որ մեր երգիչ-երգչուհիներին ախմախ-ախմախ բաներ ասելու հարցում Գալուստ Սահակյանն էլ չի հասնի: Չէ, լավ երգողներ մեջները կան. շատերը նույնիսկ առանց ֆոնոգրամայի, բայց խոսել ընդհանրապես չգիտեն: Օրինակ չեմ հիշում, թե ով մեզ նոր տեղեկացրեց, որ իր համար Հայաստանը դա Հայաստանն է:

Հա, մեկ էլ, եթե երգիչը սկսում է գոռալ “չեմ տեսնում ձեր ձեռքերը”, “ավելի աշխույժ”, “ինչպե՞ս է տրամադրությունը”, ապա վերջ, իրեն կարելի է սպիսատ անել և ուղարկել ռեստորաններում երգելու:

Պիտակներ. , ,

Ջղայնացած:

Ցավոք սրտի, երեկ ուղևորությունը ձախողվեց մեքենայում առաջացած անսարքության պատճառով, ու ստիպված ետ դարձանք: Բայց անկախ առաջին փորձի ձախողումից այդ երթուղով Արցախ առաջիկայում գնալու ենք: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ առնաց տհաճ անակնկալների:

Պիտակներ.

Դե մենք գնացինք:

Պիտակներ. ,

Այսօր տաքսի եմ նստում, վարորդը տենց մի 30 տարեկան տղա էր: Մեկ էլ աչքս ընկավ ձեռքին, տեսնեմ վրան դաջված են ինչ-որ խաչեր, բան /խաչ դաջելը, դա ընդհանրապես վերջնա, բայց դա մի կողմ/ ու գրություն ” “անբախտ տղա”: Հիմա մտածում եմ, յարաբ էտ տղուն էտ ի՞նչ էր եղել որ:

Պիտակներ. ,

Մի հրաշալի անանուն եմ ձեռք բերել: Չգիտեմ ինչ է ինձնից ուզում, բայց գրածները կարդում եմ ու դեռևս ոչ օղորմածիկ Նիկոլի ասած, հոգիս հո չի փառավորվում, հո չի փառավորվում:

Մյուս անանուններից տարբերելու համար նրան որոշեցի համար վերագրել 87158:

Հավելում 1:

Իմ անանուն N87158-ի և խլուրդը Արամ անունով անանունի կռվի ընթացիք հաշիվը.
Անանուն N87158-ը վաստակել է միավորներ իսկական անանուն լինելու, 3 գրառման տակ գրելու, ռեֆրեշ անելու, հին գրառումներ կարդալու, հավատարիմ լինելու, երկու միավոր ընդդիմադիր թերթեր կարդալու, մրցունակ լինելու համար: Միաժամանակ միավորներ են հանվում մարդամոտ չլինելու, Հայկ Բալանյանին լևոնական հանելու, մեկնաբանության տակ պատասխանել չիմանալու համար: 8-3=5: Պաշտոն խոստանալու համար հավաքված միավորները կրկնապատկվում են և ստացվում է ” 10 միավոր:
Խլուրդի Արամ անանունը վաստակել է միավորներ ավելի շատ մեկնաբանություններ ունենալու, 3 գրառման տակ գրելու, ուրիշի մոտ էլ գրելու, ռեֆրեշ անելու, մարդամոտ լինելու, Թուրքիայում հանգստանալու, լատինատառ գրելու համար: 6 միավոր:

Այսպիսով ընթացիկ հաշիվը 10:6 հօգուտ անանուն N87158-ի:

Խլուրդ, եթե բան եմ մոռացել, հիշեցրու:

Պիտակներ. , ,

Վինդոուս Վիստայի ձեռքը մի տարի տանջվելուց հետո, Վինդոուս Յոթը երանությունա: Վսե նա ավտոդոռ տաոառիշի:

Պիտակներ. ,

HSBC բանկը Հայաստանի ամենա տավարի ցավ ու դեգեներատ բանկնա:

Պիտակներ. , ,

Վանաձորում, մեր հարևան թաղամասում մի ծերունի էր ապրում: Հաշմանդամ էր. երկու ձեռքերի դաստակներն էլ կտրված էին: Չգիտեմ, թե երբ և ինչպես էր կորցրել ձեռքերը, չգիտեմ, թե ինչ էր այդ ծերունու անունը: Մենակ էր ապրում, երեխաներ կարծես թե չուներ: Կարծեմ մի ինչ-որ բարեկամուհի ուներ, որ ժամանակ առ ժամանակ այցելում էր. երևի տնային գործերն անելու համար” Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում. այն ժամանակ երեխա էի, կարող է բարեկամուհի էլ չուներ:

Հետո եկան 90-ականները, տնտեսական ճգնաժամ, ցուրտ, մութ, սով ու չնչին կենսաթոշակներ, որոնցով ոչ թե մարդ, մի ճնճղուկ էլ չէր կարող ապրել: Կառավարությունն էլ երևի որոշել էր, որ այդ կենսաթոշակով միևնույնն է ապրել չի լինի ու ամիսներով մարդկանց չէր վճարում: Այս պայմաններում, եթե այդ ծերունին համալրեր մուրացկանների մեծաքանակ բանակը, դա ոչ ոքի չէր զարմացնի, և ավելին, հաշվի անռնելով նրա վիճակը, շատ շատերը պատրաստակամ կլինեին օգնության ձեռք մեկնել իսկապես անօգնական այդ մարդուն: Անօգնակա՞ն: Մուրացկանությամբ այդ ծերունին չզբաղվեց: Ինչ-որ մեկը նրա համար փայտից ու կաշվից “դաստակներ” էր պատրաստել, որոնց դրսի կողմից նաև դանակներ էին ամրացվում: Ու այդ “դաստակները” ձեռքերին կապած, դրանց վրայի դանակներով այդ ծերունին ծառերից բարեհաջող ազատված գազոների հողն էր կռացած փորում ու այնտեղ կանաչի, կարտոֆիլ, պոմիդոր ցանում: Նաև գնում էր անտառում հաճար էր հավաքում: Երբևէ հաճար հավաքած կա՞ք: Պիտի չոքեչոք ծառից ծառ անցնեք ու ամեն մի սանտիմետր հողը սակրավորի զգուշությամբ փորփրեք, որ տեսնեք կա՞ն արդյոք այդտեղ հաճարի հատիկներ: Ու այդպես այդ մարդն ապրեց սովի ու մթի բոլոր տարիները, ապրեց առանց իր բախտից դժգոհելու ու տրտնջալու, առանց որևէ մեկից որևէ բան մուրալու: Չգիտեմ, թե ինչ եղավ այդ մարդու հետ հետո. լույսերը տվեցին ու լուսավորված քաղաքում նա հանկարծ դարձավ աննկատ, հետո էլ մենք տեղափոխվեցին ուրիշ թաղամաս: Հիմա այդ մարդը մի 80-90 տարեկան պիտի լինի ու հավանաբար արդեն մահացել է: Ինչու՞ եմ սա պատմում: Թող համացանցի անհունում լինի նաև պատմություն այն մասին, որ ահա այսպիսի մի մարդ է ապրել Վանաձոր քաղաքում ու այսպես է ապրել:

Հ.Գ.

Մանվելը հուշեց, որ ծերունու անունը Վիտյա էր: Մի տաս տարի առաջ մահացել է: Աստված հոգին լուսավորի:

Պիտակներ. , ,

Էսօր գործի տեղը հերթական անգամ “վերևներից” սպիտակ ձյաձյաներ էին եկել պատմելու, թե ինչքա՜ն լավնա մեր ընկերությունը ու թե ինչքա՜ն երջանիկ ենք մենք, որ այնտեղ աշխատում ենք: Մի խոսքով, օրվա ամբողջ առաջին կեսը լավ քնեցինք:

Պիտակներ. ,