«անձնական» պիտակով գրառումները

Արա էտ Արգիշտին էլ տեղա գտել, քաղաք սարքի։ Այ մարդ, ասա Վանից եկել, հասել էիր ստեղ, մի 70 կմ էլ հյուսիս գնայիր ” ոտով մի քանի օրվա ճամփայա, ընտեղ սարքեիր Էրեբունին էլի, քեզանից ի՞նչ էր գնում, որ մենք էլ ստեղ սենց չխաշվեինք։ Տենց են էլ էս հայերը, էն գլխից ապագայի մասին չմտածող։

Պիտակներ. , ,

Գործի տեղը մի հատ զահրումար էին ուզել, էտ զահրումարի նկարագրությունը պահանջեցի, ուղարկեցին մեջը լիքը հակասություններով ու անորոշություններով։ Մի ձև հետները սաղ ճշտեցինք, ես գրեցի, ճամփեցինք։ Հետո պարզվեց, որ իրանք իրականում ուրիշ ձև են ուզեցել, էլի գրեցին, թե ինչ են ուզում, ուղարկեցին, ընդ որում էտ նոր գրածը առաջին գրածի հետ սափսեմ ոչ մի կապ չուներ։ Դե էլի հակասությունները, անորոշություններ, էլի հարցեր … մի խոսքով, էտ էլ փոխեցի ըստ նոր նկարագրության, ճամփեցինք։ Ու էսօր առավոտը թազա աչքալուս ” «գիտեք, հաճախորդը սենց մի հատ բան ա ուզում անել, բայց էտ զահրումարը չգիտենք խի տենց բան չի անում, ի՞նչն ա սխալ»։ Է չի անում, որովհետև նկարագրության մեջ գրած չի, որ պտի անի, խոսքի էտ զահրումարը կոֆե էլ չի դնում, կարողա՞ մի օր էլ դրա վրա զարմանաք։ Մի խոսքով, ոնց քցում բռնում եմ, էս ամերիկացիների երկիրն էլ երկիր չի։

Պիտակներ. , ,

Էս արիական բազարների ընթացքում (ստեղ ու ստեղ), Դավը երկու շատ կարևոր միտք հնչեցրեց, որոնք արժանի են, որպեսզի առանձին գրառում դառնան։ Իրականում շատ պարզ մտքեր են ու եսիմ ինչ հայտնագործություններ չեն, բայց քանի որ հայերի մեջ չափից դուրս շատ են իրականությունից իսպառ կտրվածներն ու զանազան փուչիկներին հավատացողները, ժամանակ առ ժամանակ այդ պարզ բաները հնչեցնելու կարիք կա։

Далее ” права на землю решаются не генетическими исследованиями, дорогой друг, а совсем другими вещами. Пора уже вылезти из этих фантазий. На дворе 21-й век, а рядом с нами живут совсем бесправные с вашей точки зрения соседи ” попробуйте их оттуда выселить и увидите, то начнет орать Весьмир.
Далее ” нашу историю и наши права никто не может отобрать тупыми постингами на форумах или сайтах. Пора это тоже понять. Займитесь лучше делом ” пишите хорошие качественные статьи на армянскую тематику и развивайте армнет.

Дорогие “арийцы”, очень вас прошу ” посмотрите на себя в зеркало, рассмотрите окружающих вас армян ” Ближний (Передний) Восток ” это не оскорбление, не нужно так комплексовать ” это колыбель всей человеческой цивилизации, а Армянское Нагорье ” лучшее в нем место.

Պիտակներ. ,

Սկայփը էլի գժվելա։ Մի ամիս էլ չի անցել, ինչ Մայքրոսոֆթը առելա Սկայփը ու տեսնում եք էլի ինչա էղնում։

Պիտակներ. ,

Նոնինոյի գրածից մի միտք ծագեց։

Նախ, քանի որ օղակաձև զբոսայգին արդեն վաղուց ավելի շուտ սրճարան է, քան զբոսայգի, ապա պետք է այն վերանվանել։ Ասենք` օղակաձև սրճարան, սրճարանների օղակ, սրճարանադաշտ, սրճարանաայգի, սրճայգի և այլն։ Վերջիվերջո աննորմալ է, երբ ունես սրճարան, բայց այն չգիտես ինչու կոչվում է այգի, անցյալի այդ հնացած մնացորդներից մի օր պետք է ազատվե՞նք, թե՞ ոչ։ Ասենք որ Գետառը փակեցինք, հո՞ այդ փողոցին Գետառ չենք ասում, ասում ենք փողոց, չէ՞։ Դե ուրեմն սրճարանների օղակն էլ պետք չի այգի անվանել և թյուրիմացության մեջ գցել և քաղաքի բնակիչներին, և առավել ևս քաղաքի հյուրերին։

Բայց դա դեռ քիչ է։ Մենք ունենք շատ սուղ հնարավորություններ և մեր բոլոր հնարավորությունները պիտի առավել արդյունավետ օգտագործենք։ Մենք, ավելի ճիշտ Երևանը, ունենք բազմաթիվ սրճարաններ, ավելին, ունենք սրճարաններից կազմված մի ամբողջ օղակ, որի նմանը դժվար թե աշխարհում ինչ-որ մի այլ քաղաք ունենա։ Այդ փաստը պետք է առավելագույնս օգտագործել և պետք է սկսել Երևանի անվանափոխումից։ Օրինակ` Սրճարանավան, Սրճարանաշատ, Սրճարանապատ։ Չէ, չէ, հասկանում եմ, սովորել եք Երևան անվանը, հարազատ է այդ անունը, բայց դե պետք է ապագային նայել, չի կարելի ապրել անցյալով, գիտե՞ք վանաձորցիների համար հե՞շտ էր կիրովականցուց դառնալ վանաձորցի, ալավերդցիների մասին էլ չասեմ։ Նոր ժամանակները պահանջում են նոր մոտեցումներ նաև քաղաքների անվան հարցում ու մենք իրավունք չունենք թույլ տալ, որ զգացմունքները արգելակեն առաջընթացը։ Այդպիսին է նաև համաշխարհային փորձը, ասենք Սանկտ-Պետերբուրգը դարձավ Պետրոգրադ, հետո` Լենինգրադ, հետո նորից` Սանկտ-Պետերբուրգ ” ժամանակները փոխվում են, փոխվում են նաև քաղաքների անունները։

Եվ ուշադրություն դարձրեք, թե քաղաքի սրճարանային յուրահատկությունն ընդգծող նոր անունը ինչպիսի՜ գաղափար է իր մեջ պարունակում և ինչպիսի՜ հեռանկարներ է բացում։ Փարիզը սիրո, օծանելիքի քաղաք է, Վիեննան` երաժշտության, արվեստների, իսկ մեր մայրաքաղաքը` սրճարանների. սեր էլ կա, օծանելիք էլ, դե երաժշտությունն էլ հո անպակաս։ Պատկերացնու՞մ եք, Փարիզը, Վիեննա, աշխարհի մյուս հայտնի քաղաքները ամփոփվում են մեր մայրաքաղաքում։ Քաղաքի նշանաբանն էլ ” “հազար ու մի սրճարանների քաղաք”։ Բա իհարկե, Անին հազար ու մի եկեղեցիների քաղաք էր, իսկ Երևանը` սրճարանների։ Մենք պետք է ընդգծենք պատմական այդ ժառանգականությունը։ Բացի այդ նման նշանաբանը, գիշերային քաղաքը ասոցացնելով հազար ու մի գիշերների հետ, մեր քաղաքին տալիս է նաև յուրօրինակ արևելյան հմայք, որից ի սպառ զուրկ են այդ փարիզներն ու վիեննաները։ Այսպիսով արևելքի և արևմուտքի բոլոր հմայքները մեկտեղվում են մի կետում և այդ կետը Հայաստանի մայրաքաղաքն է։

Դուք միայն պատկերացրեք, թե ինչպիսի՜ թափով է նման անվանափոխությունից հետո զարգանալու տուրիզմը. տուրիստներն ուղղակի իրար հերթ չեն տալու Հայաստան գալու համար, քանի որ մնացած բոլոր քաղաքներն ուղղակի անմրցունակ են դառնում։ Ինչո՞ւ թափառել այս ու այն կողմ, եթե ամեն ինչ կարելի է վայելել մի տեղում։ Այս փաստարկներից հետո, յուրաքանչյուր ողջամիտ մարդ կհամաձայնվի, որ Երևանի անվանափոխությունը այսօր հրատապ հարց է և անհրաժշետ է օր առաջ իրականացնել։ Ճիշտ է, ավելորդ շտապողականություն էլ պետք չի. քաղաքի նոր, սրճարանային անունը պիտի ընտրել ամենայն զգուշությամբ, պիտի արվեն հասարակական քննարկումներ, բանավեճեր, որպեսզի լավագույն տարբերակն ընտրենք։ Օրինակ` իմ կողմից առաջարկված նեղ ազգայանական Սրճարանավան, Սրճարանաշատ, Սրճարանապատ տարբերակները, հնարավոր է, որ անմրցունակ լինեն և կարիք լինի նոր անունը կառուցել “կաֆե” միջազգային բառի հիման վրա։ Այնպես որ այս հարցը մանրամասն պիտի քննարկվի և ինչքան շուտ սկսվեն այդ քննարկումները, այնքան ավելի լավ։

Պիտակներ. , , ,

Ես հաճախ եմ սիրում ասել, թե “լավ բաներ չեն լինում”: Բայց, գրեթե բոլոր օրենքներն էլ բացառություններ ունեն, ու այդ օրենքն էլ ունի:

Լավ բան համար մեկ ” որոշ ժամանակ առաջ մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի կաբելային հեռուստատեսության որևէ փաթեթ վերցնել: Մինչև ես մտածում էի, կաբելային հեռուստատեսությունն իր ոտքով եկավ, էն էլ գրեթե անվճար: Ուրեմն մի օր դուռը թակում են, թե շենքում կաբելային հեռուստատեսություն ենք քաշում ու սարքերի համար մեզ պետք է մշտական հոսանք, կլինի՞ ձեր լույսից միացնենք այդ ամեն ինչը, իսկ փոխարենը ձեզ մեր փաթեթից անվճար տրամադրենք: Համաձայնեցի, քանի որ լրացուցիչ ծախսը ամսական մոտ 300 դրամ է կազմում:

Լավ բան համար երկու ” այսօր միացնում եմ ու հանկարծ “Россия 2”-ով հայտնաբերում եմ Ֆորմուլա-1. երջանիկ ժպիտը դեմքիցս արդեն մի 20 րոպե է չի իջնում:

Պիտակներ. , ,

Մայթով քայլելիս, հաճախ է լինում, որ մեկ էլ դեմդ ինչ-որ մարդիկ են դուրս գալիս։ Դե մայթը նեղ է ու պատահում է, որ դու ես ճանապարհ տալիս, պատահում էլ է, որ քեզ են ճանապարհ տալիս ու այդպես անցնում, գնում եք։ Նախկինում երբեք ուշադրություն չէի դարձրել, թե երբ են ինձ ճանապարհ տալիս, երբ եմ ես ճանապարհ տալիս, բայց էս վերջերս սկսեցի ուշադրություն դարձնել։

Ուրեմն զբոսնում ենք կնոջս հետ։ Եթե դիմացից տղաներ են գալիս, ապա, տեսնելով, որ հղի կին է անցնում, գրեթե առանց բացառության սուսուփուս մի կողմ են քաշվում, ճանապարհ տալիս, բայց … բայց, եթե Աստված չանի դեմից երիտասարդ աղջիկներ գալուց լինեն (տենց ամենաշատը մինչև 30 տարեկան), էտ արդեն պետքա հասցնես իրանց ճանապարհից մի կողմ քաշվես, թե չէ մեղքը քո վիզը, կտան վրովդ կանցնեն, իսկի չեն էլ նկատի, որ վրովդ անցան։ Ու ընդ որում ինչքան ավելի ջահել են եկողները, էնքան ավելի դժվարա իրանց ճանապարհից ժամանակին փախնելը։ Մի երկու անգամ նույնիսկ ստիպված ենք եղել մայթից փողոց իջնել։ Ու դա արդեն ինչքան ժամանակ է ես ու կինս հատուկ ուշադրություն ենք դարձնում և այս ընթացքում մեզ հանդիպած գրեթե բոլոր տղաները ճանապարհ են տվել, ու, առանց բացառության, բոլոր երիտասարդ աղջիկները տենց քշել, անցել են։

Բայց, տրամագծորեն հակառակ պատկեր է տրանսպորտում. տղաները բազմած, իսկ հղի կնոջը տեղ զիջում են աղջիկները։

Ես հասկանում եմ, որ տարբեր տեսակի մարդիկ կան, բայց չեմ հասկանում, թե այդ ինչպես է պատահում, որ իրենց շուրջը ոչինչ չնկատող աղջիկները մեզ հանդիպում են միայն փողոցում, իսկ տղաները` տրանսպորտում։

Պիտակներ. ,

Երեկվա գրառման բոլոր արձագանքների համար շնորհակալություն։ Քանի որ շաբաթ էր, սպառողների իրավունքների պաշտպանություն տենց էլ չստացվեց զանգել։ Ամեն դեպքում այսօր գնացինք, պայմանավորվեցինք 15 օրվա տուգանք մուծել “հաշվիչները միտումնավոր վնասելու համար” ու գործը փակել։ Դա մոտ 60000 դրամ է, որի կեսը ես վճարեցի։ Ասեմ, որ հաստատ կարելի էր ավելի շատ քյալլա տալ ու ավելի էժան կամ նույնիսկ ձրի պրծնել, բայց դրա քաշքշոցու մեջ ընկնելու որևէ ցանկություն չկար։

Հ.Գ.
watumiaji-ի ասած Կառավարության այս որոշման հետ կապված իմ վճռական “ֆի”-ն եմ արտահայտում Կառավարությանը։

Պիտակներ. ,

Շտապ խորհուրդ է պետք

Վարձով բնակարանում, որում ես մոտ 5 տարի ապրել եմ, իսկ դրանից առաջ էլ ուրիշներն են ապրել, այդ տունը հանձնելուց մի երկու օր հետո “Ջրմուղից” ստուգել են և պարզել են, որ ջրաչափերը (2 հատ են) վնասված են, իսկ ավելի կոնկրետ կափարիչների վրա անցքեր են արված, որոնց մեջ լար մտցնելով կարելի է կանգնեցնել ջրաչափը (համենայն դեպս այդպես ասացին ստուգողները)։ Այդ անցքերը ես չեմ արել, վստահ եմ, որ չեն արել նաև տանտերերը. հետևաբար արել են ինձնից առաջ ապրողները կամ ի սկզբանե այդ ջրաչափերն այդպիսին են եղել։ 5 տարվա ընթացքում երբևէ որևէ մեկը նմանատիպ ստուգումով չի այցելել ինձ, “ջրի մարդը” ամիսը մի անգամ կամ անձամբ եկել, կամ զանգով ճշտել է ցուցմունքը և այցելություններից ոչ մեկի ժամանակ բառ անգամ չի ասել, թե խնդիր կա, թեև անցքերը ջրաչափի վերևի մասում են և երևում են։ Ինքս երբեք այդ անցքերին ուշադրություն չեմ դարձրել և մտքովս էլ չի անցել, թե ինչ-որ բան այն չի. ջուրը միացնում եմ, սլաքները ֆռռում են, ուրեմն նորմալ է։ Բոլոր մուծումները կանոնավոր ու ժամանակին արել եմ, պարտքեր չեմ թողել։ “Ջրմուղը” սպառնում է տուգանքով, իսկ տուգանքի չափի մասին հարցին ստուգողները պատասխանեցին. “էգուց եկեք, տեսնենք”։ Ու թեև այդ տունն իմը չի, այնտեղ այլևս չեմ ապրում, բայց չեմ կարող ասել. “ոչ մի բան չգիտեմ ու գործ չունեմ, դուք, ձեր տունը”, այդպես ճիշտ չի լինի։ Հիմա հարց. ի՞նչ է սպառնում մեզ և մասնավորապես հնարավոր տուգանքի չափը ինչքա՞ն է։ Արդյո՞ք տուգանքն ընդհանրապես հիմնավոր է, հաշվի առնելով, որ իրենց աշխատակիցը երբեք առարկություններ չի ներկայացրել, նմանատիպ ստուգումներ առնվազն 5 տարի չեն արել։ Ի՞նչ անել, եթե ինչ-որ աստղաբաշխական թիվ կրակեն։ Եվ վերջապես, ջրաչափի կափարիչի վրա որևէ անցք իսկապե՞ս չի լինում։ Ցանկացած խորհրդի համար կանխավ շնորհակալություն։

Թարմացում.
http://koreolan.livejournal.com/122523.html

Պիտակներ. ,

Ինձ միշտ թվում էր, որ զանազան դիլետանտներն ու կիսագրագետները մեծ, դարակազմիկ ու ամեն ինչ գլխիվայր շուռ տվող հայտնագործություններ անելու իրենց ձգտումները փորձում են իրականացնել հիմնականում հումանիտար գիտություններում. պատմություն, լեզվաբանություն և այլն: Առավել համարձակները քիթները խոթում են նաև բնական գիտությունների բնագավառները. բիոլոգիա, քիմիա և, իհարկե, ֆիզիկա ու հատկապես հարաբերականության տեսություն: Բայց երբեք մտքովս չէր անցնի, որ կգտնվեն նաև հերոսներ, ովքեր կորոշեն գլիվայր շուռ տալ ոչ ավել, ոչ պակաս մաթեմատիկան: Բայց, պարզվում է, որ կան նաև մաթեմատիկայով զբաղվող չոռը տարածներ: Ահավասիկ այդպիսի մի հիասքանչ սուբյեկտ. ինչի՞ է հավասար y=2x ֆունկցիայի ածանցյալը: Անուն էլ ունի ” կառուցվածքային անալիզ:

Պիտակներ. ,