Ամեն տարի երկրաշարժի տարելիցին ազգս ու լրագրողներս հիշում են, որ N հատ ընտանիք դեռ դոմիկներում են ապրում։ Ու մի «վայվույ, թաղեմ սրանց բոյը», «վայ մամա ջան, էս ինչա կատարվում» ևն։
Ձենս, իհարկե, տաք տեղից է գալիս. երկրաշարժին մեր կորցրածն ընդամենը չեխական խրուստալեղենն էր, բայց այնուամենայնիվ մաշկիս չեմ զգացել, բայց աչքովս հո՞ տեսել եմ։ Ուստի ինձ իրավունք կվերապահեմ այդ ամենամյա վայվույի մասին ականատեսի կարծիքս հայտնեմ (նախորդ տարիներին էլի եմ գրել, բայց չեմ հիշում, թե որտեղ)։
Ասում են, թե 26 տարիա անցել, բայց մարդիկ դեռ դոմիկներում են։ Ուրեմն նախ` 26 տարվա մասին մի բան պատմեմ։
1991, թե 1992 թվականին մորս քեռու տունը (սեփական տուն էր) վառվեց։ Նույն տարին իրենցից գողացան 7 գլուխ կով (որպեսզի բոլորը պատկերացնեն, թե ինչ է 7 գլուխ կովը 92 թվին, ասեմ, որ ասենք հանգիստ կարելի էր մի կովը փոխել բնակարանի հետ)։ Իսկ հաջորդ տարին էլ մնացած անասունը սատկեց թունավոր խոտ ուտելու պատճառով (էն որ ուտում, ուռում են)։ Կամ հակառակը, սկզբից անասունը սատկեց, հետո մնացածը գողացան – ժամանակագրությունը կարողա էս կողմ, էն կողմ էր, բայց էականն էն է, որ էդ ամեն ինչը մարդկանց գլխին պատահեց իրար հետևից, կարճ ժամանակահատվածում։
Ընտանիքում 7 անձ էին։ Մարդիկ առաջնահերթ վերականգնեցին տանիքը, որ գոնե անձրևի տակ չքնեն։ Հետո, 1-2 տարվա մեջ վերականգնեցին մնացածը, ու դեռ մի բան էլ ընդլայնեցին տունը։ Աշխատանքի մեծ մասն արեցին մորս քեռու մեծ տղան (ով, ի դեպ, առողջական լուրջ խնդիր ուներ – մի ձեռքը նորմալ չէր աշխատում) ու մի բարեկամ վարպետ։ Ընտանիքի մյուս անդամներն էլ զբաղված էին օրվա ապրուստ հոգալով ու հնարավորության դեպքում նաև շինարարությանն օգնելով։
Հիմա, դա աչքովս տեսնելուց հետո, երբ ինձ ասում են, թե որևէ մեկը 26 տարի անօթևանա, ապա ես մենակ մի արդարացում եմ ընդունում. եթե էդ մեկը հաշմանդամա, ընտանիքում էլ որևէ, գոնե մասամբ աշխատունակ տղամարդ չկա։ Ու էդպիսի դեպքերում, հա, պետությունը պտի հոգ տաներ, բայց տենց դեպքերն իրականում հատուկենտ են. սաղ երկրով մեկ մի 20 տենց դեպք կամ ճարվի, կամ չէ։
Մի օրինակ էլ բերեմ. մի հատ հարևան ունեինք. շատ ագահ մարդ էր, բայց իրա ագահությունն ինքը բավարում էր անընդմեջ աշխատելով։ Մարդը մեն-մենակ թաղում ստեղ-ընտեղ եղած բազալտի ժայռաբեկորները (մեր շենքը ժայռի գլխին էր ու տենց բանի պակաս թաղում չկար) ջարդեց ու էդ անտաշ քարերից, ինչպես նաև չգիտեմ որտեղից բերած աղյուսներից իր համար մի գարաժ սարքեց (ես գարաժ ասեմ, դու 1.5 հարկանոց սեփական տուն հասկացի)։
Հիմա վերադառնալով «տուն չունեն»-ին։ Դեռ 90-ականների վերջում կամ 2000-ականների սկզբում մարդկանց սկսեցին փող բաժանել, որ տուն առնեն (նենց, որ միջին տուն հնարավոր էր առնել հին ֆոնդից)։ Ի՞նչ արեցին մարդիկ. բնականաբար փողն արագ մսխեցին, իսկ տուն չառան։ Պետությունը խրատվեց ու սկսեց կանխիկ փող մարդկանց ձեռքն էլ չտալ, փոխարենը տալ անվանական սերտիֆիկատներ։ Էդ սերտիֆիկատով կարայիր առնեիր մինչև որոշակի գնի սահմանում տուն, պետությունը դրա փողը կտար նախկին տանտիրոջը։
Մարդկանց մեծ մասին պետությունը կարողացավ տենց ՍՏԻՊԵԼ, որ իրանց համար տուն առնեն։ Ո՞վ մնաց դրանից հետո անօթևան։
1. Էդ սերտիֆիկատը փողոցում չէին բաժանում. պտի փաստաթղթեր բաներ ներկայացվեր։ Կային մարդիկ, ովքեր տենց էլ չբարեհաճեցին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել։ Կամ վաաբշե, էնքան էին խորը քնել էշի ականջում, որ իսկի խաբար էլ չէին։ Իրանք բնականաբար ոչինչ էլ չստացան։
2. Կային սերտիֆիկատից պռոստը հրաժարվողներ։ Տարբեր պատճառներով. օրինակ ավելի լավ տուն էին ուզում կամ համարում էին, որ նպաստից կզրկվեն ևն, ևն։
3. Կա մարդկանց կատեգորիա, ով պռոստը չի ուզում տուն ունենա ու դրա դեմ պետությունն անզորա։ Էդ մարդիկ տունը սերտիֆիկատով առան, տուտ ժե ծախեցին, իսկ փողն էլ, բարեհաջող մսխեցին։
Հիմա, վերոհիշյալ բոլոր կատեգորիաների մարդկանց անօթևան լինելն անձամբ ինձ մազաչափ անգամ չի հուզում։ Ու այդ մարդկանց նկատմամբ խղճահարության ու կարեկցանքի զգացմունք էլ չունեմ, որովհետև իրանք ուղղակի պորտաբույծ են։
Իհարկե, ինչպես ցանկացած տեղում, այս հարցում էլ կարող են լինել առանձին դեպքեր, երբ անօթևանությունը ֆսյո ժե ունի օբյեկտիվ, հարգելի պատճառներ ու վերոհիշյալ 3 կատեգորիայի տակ չի ընկնում։ Դրանք հատուկենտ, բացառիկ դեպքեր են, որոնց հարցով, թերևս, պետք է առանձին զբաղվել ու ընթացք տալ։ Բայց էլի եմ ասում, դրանք բացառություններ են։