Իրանում ադրբեջանցիների քանակը վերջապես հասավ 40 միլիոնի, այո, այո, բարեկամներ, 40 միլիոն։ Վերջին 5 միլիոնի ավելացմանը ես գրեթե 2 տարի սպասեցի։
«անկապ» պիտակով գրառումները
Էտը սվեռշիլըս, տավառիսչի
Oct 17
Երևան հետ գալուց հետո աշխարհում երեք բանի գոյության մասին եմ իմացել.
1. Անժելա Սարգսյանի
2. Անեժելային էն բանից անող մի տղու
3. Անժելայի մերկ լուսանկարների
Թե ով է Անժելա Սարգսյանը, արդեն հասկացա. ինչ-որ մի հատ ծիտա, ով ազգիս կողմից ոնց որ թե հարգված ու սիրված սիրիալներից մեկումա նկարվում։ Հա, ու մեկ էլ աղանդավորա։ Թե ով է Անժելային էն բանից անող տղեն, դա էլ պարզ է սահմանումից։ Հիմա մնումա, որ մի բարի մարդ էլ էտ նկարների տեղը ցույց տա, գոնե տեսնենք էսքան շուխուրի բան կա՞ էտ նկարների վրա, թե՞ չէ։ «Ախր նրա վրա հեչ բան չկա է։ Կնիկա ուզում, չբերա ուզում, բանն էլ հետնա ուզում, այ տղա, բանն էլ հետն ես ուզում, թե՞ առանց բանի» (C)։
Գյուգյուլը որոշելա, որ մարդկությունն անպայման պիտի տեղեկանա, թե ինչ է կարատվում Սիրիայում ու Յութուբի հիմնական էջում, աջից այս պահին տեղադրված է “Syrian Protesters Take to Streets Amid Violence” վերնագրված բլոկը։ Բնականաբար դա արվելի միայն և միմիայն այն նպատակով, որ խոսքի ազտություն լինի, հանկարծ չմտածեք, թե գյուգյուլը ըտեղ ինչ-որ ուրիշ շահերա հետապնդում։
Հ.Գ.
Ժամանակակից էլեկտրոնային առասպելաբանությունում երկու առավել ուժեղ աստվածություն կա. Մայքրոսոֆտ և Գուգլ, ընդ որում առաջինը համարվում է մարդկությունը ստրկացնել ձգտող, օրն ի բուն մարդկությանը կյանքը դժվարացնելու ու թունավորելու մասին մտածող, չար աստվածություն, իսկ երկրորդն ընդհակառակը` բարի, մարդկության մասին մտածող, մարդկության կյանքը հեշտանցող։ Բայց արի ու տես, որ Գուգլը շուտով Մայրքոսոֆտին կտա ու կանցնի, ըհը։ Մի խոսքով, չարը հաղթում է բարուն, իսկ երկնքից էլ երեք խնձորի տեղը շատ-շատ մի հատ ընկնի, էն էլ կծած։
Ուրեմն պարզվում է, որ կոնդիցիոների գյուտը պատկանում է ֆրանսիացի Ժան Շաբաննեսին, ով 1815 թվականին այդ գյուտի համար նույնիսկ բրիտանական պատենտ է ստացել։ Բայց դե ինչ-որ պատճառով գյուտը տենց էլ մնացել է թղթի վրա, ու միայն 1902 թվականին ամերիկացի Ուիլիս Կերիերը ստեղծել է ժամանակակից կոնդիցիոների նախատիպը։ Ի՜նչ լավ մարդիկ են եղել էտ Ժան Շաբաննեսն ու Ուիլիս Կերիերը։
Հ.Գ.
Էս էլ Կերիերը.
Ուրեմն պարզվում է, որ կոնդիցիոների գյուտը պատկանում է ֆրանսիացի Ժան Շաբաննեսին, ով 1815 թվականին այդ գյուտի համար նույնիսկ բրիտանական պատենտ է ստացել։ Բայց դե ինչ-որ պատճառով գյուտը տենց էլ մնացել է թղթի վրա, ու միայն 1902 թվականին ամերիկացի Ուիլիս Կերիերը ստեղծել է ժամանակակից կոնդիցիոների նախատիպը։ Ի՜նչ լավ մարդիկ են եղել էտ Ժան Շաբաննեսն ու Ուիլիս Կերիերը։
Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական բազայի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը վավերացնելու մասին նորությունում նշվում է նաև հետևյալը.
Российская военная база в Армении перешла на бригадную систему. Сейчас ее численность составляет 4 тысяч 245 человек, из них 370 ” военнослужащие и 500 человек ” гражданские специалисты.
Պարզից էլ պարզ է, որ սկզբնական հաղորդագրությունում վրիպում է եղել, պիտի լիներ 3700, ոչ թե 370, բայց այս մասին հայտնող բոլոր լրատվամիջոցներում (այդ թվում բոլոր հայկական լրատվամիջոցներում) վրիպակը բարեխղճությամբ արտատպվել է։ Ժուռնալիստ ի վ Աֆրիկե ժուռնալիստ։
Նոնինոյի գրածից մի միտք ծագեց։
Նախ, քանի որ օղակաձև զբոսայգին արդեն վաղուց ավելի շուտ սրճարան է, քան զբոսայգի, ապա պետք է այն վերանվանել։ Ասենք` օղակաձև սրճարան, սրճարանների օղակ, սրճարանադաշտ, սրճարանաայգի, սրճայգի և այլն։ Վերջիվերջո աննորմալ է, երբ ունես սրճարան, բայց այն չգիտես ինչու կոչվում է այգի, անցյալի այդ հնացած մնացորդներից մի օր պետք է ազատվե՞նք, թե՞ ոչ։ Ասենք որ Գետառը փակեցինք, հո՞ այդ փողոցին Գետառ չենք ասում, ասում ենք փողոց, չէ՞։ Դե ուրեմն սրճարանների օղակն էլ պետք չի այգի անվանել և թյուրիմացության մեջ գցել և քաղաքի բնակիչներին, և առավել ևս քաղաքի հյուրերին։
Բայց դա դեռ քիչ է։ Մենք ունենք շատ սուղ հնարավորություններ և մեր բոլոր հնարավորությունները պիտի առավել արդյունավետ օգտագործենք։ Մենք, ավելի ճիշտ Երևանը, ունենք բազմաթիվ սրճարաններ, ավելին, ունենք սրճարաններից կազմված մի ամբողջ օղակ, որի նմանը դժվար թե աշխարհում ինչ-որ մի այլ քաղաք ունենա։ Այդ փաստը պետք է առավելագույնս օգտագործել և պետք է սկսել Երևանի անվանափոխումից։ Օրինակ` Սրճարանավան, Սրճարանաշատ, Սրճարանապատ։ Չէ, չէ, հասկանում եմ, սովորել եք Երևան անվանը, հարազատ է այդ անունը, բայց դե պետք է ապագային նայել, չի կարելի ապրել անցյալով, գիտե՞ք վանաձորցիների համար հե՞շտ էր կիրովականցուց դառնալ վանաձորցի, ալավերդցիների մասին էլ չասեմ։ Նոր ժամանակները պահանջում են նոր մոտեցումներ նաև քաղաքների անվան հարցում ու մենք իրավունք չունենք թույլ տալ, որ զգացմունքները արգելակեն առաջընթացը։ Այդպիսին է նաև համաշխարհային փորձը, ասենք Սանկտ-Պետերբուրգը դարձավ Պետրոգրադ, հետո` Լենինգրադ, հետո նորից` Սանկտ-Պետերբուրգ ” ժամանակները փոխվում են, փոխվում են նաև քաղաքների անունները։
Եվ ուշադրություն դարձրեք, թե քաղաքի սրճարանային յուրահատկությունն ընդգծող նոր անունը ինչպիսի՜ գաղափար է իր մեջ պարունակում և ինչպիսի՜ հեռանկարներ է բացում։ Փարիզը սիրո, օծանելիքի քաղաք է, Վիեննան` երաժշտության, արվեստների, իսկ մեր մայրաքաղաքը` սրճարանների. սեր էլ կա, օծանելիք էլ, դե երաժշտությունն էլ հո անպակաս։ Պատկերացնու՞մ եք, Փարիզը, Վիեննա, աշխարհի մյուս հայտնի քաղաքները ամփոփվում են մեր մայրաքաղաքում։ Քաղաքի նշանաբանն էլ ” “հազար ու մի սրճարանների քաղաք”։ Բա իհարկե, Անին հազար ու մի եկեղեցիների քաղաք էր, իսկ Երևանը` սրճարանների։ Մենք պետք է ընդգծենք պատմական այդ ժառանգականությունը։ Բացի այդ նման նշանաբանը, գիշերային քաղաքը ասոցացնելով հազար ու մի գիշերների հետ, մեր քաղաքին տալիս է նաև յուրօրինակ արևելյան հմայք, որից ի սպառ զուրկ են այդ փարիզներն ու վիեննաները։ Այսպիսով արևելքի և արևմուտքի բոլոր հմայքները մեկտեղվում են մի կետում և այդ կետը Հայաստանի մայրաքաղաքն է։
Դուք միայն պատկերացրեք, թե ինչպիսի՜ թափով է նման անվանափոխությունից հետո զարգանալու տուրիզմը. տուրիստներն ուղղակի իրար հերթ չեն տալու Հայաստան գալու համար, քանի որ մնացած բոլոր քաղաքներն ուղղակի անմրցունակ են դառնում։ Ինչո՞ւ թափառել այս ու այն կողմ, եթե ամեն ինչ կարելի է վայելել մի տեղում։ Այս փաստարկներից հետո, յուրաքանչյուր ողջամիտ մարդ կհամաձայնվի, որ Երևանի անվանափոխությունը այսօր հրատապ հարց է և անհրաժշետ է օր առաջ իրականացնել։ Ճիշտ է, ավելորդ շտապողականություն էլ պետք չի. քաղաքի նոր, սրճարանային անունը պիտի ընտրել ամենայն զգուշությամբ, պիտի արվեն հասարակական քննարկումներ, բանավեճեր, որպեսզի լավագույն տարբերակն ընտրենք։ Օրինակ` իմ կողմից առաջարկված նեղ ազգայանական Սրճարանավան, Սրճարանաշատ, Սրճարանապատ տարբերակները, հնարավոր է, որ անմրցունակ լինեն և կարիք լինի նոր անունը կառուցել “կաֆե” միջազգային բառի հիման վրա։ Այնպես որ այս հարցը մանրամասն պիտի քննարկվի և ինչքան շուտ սկսվեն այդ քննարկումները, այնքան ավելի լավ։
Ա դե մեր “Զինուժը” կացինա էլի, հո՞ զոռով չի: Անցյալ շաբաթվա թողարկման ժամանակ զորավարժությունների կադրերում ճխտել են ինչ-որ լևի Տոչկա-Ու: Մի քանի հաղորդում դրանից առաջ էլ ճխտել էին չորս հատ ոչ պակաս լևի Միգ-23: Այ մարդ, եթե ունենք ու ուզում եք ցույց տաք, մարդավարի էդ անտերը ցույց տվեք, թե չունեք, կակովա՞ խուդոժնիկա ինտերնետի ես շատ գիտեմ որ գյոռից հանած կադրեր եք ճխտում: Որ ի՞նչ: Էլ չասեմ, որ էտ հաղորդումը վայթեմ դեռ սովետի մեջա մնացել (սովետում ապրած հասցրածներ, խնդրում եմ հաստատեք կամ հերքեք սա): Հա, մեկ էլ տեսնես “Զինուժի” ռեյտինգը ինչքանա՞: