«Ազգային Հերոսներ» պիտակով գրառումները

Ազգային Հերոսների մասին

Սուրեն Սուրենյանցի մոտ Ռիժկովի՝ Հայաստանի Ազգային Հերոս լինել-չլինելու հարցն է քննարկվում: Նման քննարկումն անիմաստ եմ համարում, բայց, մի այլ հարց կա: Ուղիղ մեկ ու կես ամիս է մնացել, որ տոնենք մեր անկախության վերականգնման 20-ամյակը: Անկախության 20-ամյակը հրաշալի առիթ է, որ Անկախության Բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին վերջապես շնորհվի Ազգային Հերոսի փաստացի վաստակած կոչումը: Ու ոչ միայն Լեոնիդը, կան շատ այլ ազատամարտիկներ ու հրամանատարներ, ովքեր այդ կոչում պետք է ստանային, բայց մինչև այսօր չեն ստացել: Օրինակ՝ Բեկորը, Պետոն: Ես շատ թերահավատ եմ բոլոր տիպի ինտերնետային ստորագրահավաքների ու դիմումների արդյունավետության հարցում, բայց, սա թերևս այն դեպքն է, որ արժի փորձել:

Պիտակներ. ,

Մոռացված հերոսներ

Փիղը հիշեցրեց, որ երեկ Հայաստանի Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի զոհվելու տարելիցն էր, ու որ ոչ ոք չհիշեց այդ մասին: Մինչդեռ Դինքին ոչ միայն հիշում ենք, այլև նրանից չգիտես ինչի համար արդեն սրբապատկեր ենք սարքել: Արդյո՞ք սա վրդովվեցուցիչ, վիրավորական ու ամոթալի չի: Չգիտեմ: Միգուցե՞ այդպես է ստացվել, որովհետև մենք Հրանտ Դի՞նք ենք և ոչ թե Մովսես Գորգիսյան: Այդ դեպքում, թերևս ամեն ինչ հասկանալի է դառնում:

Թարմացում:
http://artashes98.livejournal.com/170101.html
http://artashes98.livejournal.com/170352.html

Պիտակներ. , , ,

Նախորդ գրառմանս մեջ խնդրել էի նշել Հայաստանի Ազգային Հերոսների անունները: Ցավոք արձագանքեցին միայն երեք ընկեր.

Բոլորի անունները ճիշտ նշեց talinci-ն: Անձամբ ես հարցնելու դեպքում կկարողանայի նշել միայն Մովսես Գորգիսյանի, Թաթուլ Կրպեյանի և Մոնթե Մելքոնյանի անունները: Վիտյա Այվազյանի ու Յուրա Պողոսյանի մասին լսել էի, բայց հարցնելու պահին չէի հիշի:

Պիտակներ. , , ,

Արցախյան Ազատագրական պայքարում ունեցած ներդրման համար պատերազմի ընթացքում և պատերազմի ավարտից հետո առաջին տարիներին Ազգային Հերոսի կոչում է շնորհվել յոթ հայորդու: Բոլորին հետմահու: Ես գիտեի երեքի անունը, իսկ դու՞ք: Քանիսի՞ անունը կարող եք նշել: Մեկնաբանություններն առայժմ թաքցնում եմ:

Հ.Գ.
Երևի ավելորդ է ասել, որ համացանցում ցուցակը չփնտրեք:

Պիտակներ. , , ,