Так же под катом смотреть мультик “У них”.
«Ադրբեջան» պիտակով գրառումները
Killdim & У них
Jan 18
Նոր բայ հայերենում ” աղդամել: Պռաշու լյուբիծ ի ժալոված: Տեսա՝ hoca-vram-ի մոտ.
Ըստ www.army-guide.com կայքի Իսրաելը շարունակում է զինել Ադրբեջանին և այս անգամ հարևաններին վաճառել է 5 միավոր 155մմ “Ատմոս 2000” տիպի ինքնագնաց հաուբից, որի հեռահարությունը 41 կմ է: Թե երբ է եղել գործարքը, չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ հետագայում ադրբեջանցիները այս զինատեսակի նոր խմբաքանակ էլ գնեն: Հիշեցնեմ, որ նախկինում Իսրաելն Ադրբեջանին արդեն վաճառել էր անօդաչու ինքնաթիռներ, հրետանա-հրթիռային կայանքներ, հրազեն և այլն: Հետաքրքիր է, մեր դիվանագետները գոնե փորձեր անու՞մ են սրան վերջ տալու համար:
Նկարում “Ատմոս 2000”-ն է ուկրաինական “Մռիյա”-ի վրա բարձվելիս ” ենթադրաբար բարձվում է Ադրբեջան տեղափոխվելու համար:
Բացի դրանից, վերջապես ՄԱԿ ռազմական գնումների մասին հաշվետվություն է ներկայացրել նաև Ադրբեջանը, թեև որևէ նոր բան չկա, հաշվետվությունում միայն հաստատվել է Ուկրաինայի և Բելառուսի ավելի վաղ ներկայացրած տվյալները:
Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդուն` Անար Մամեդովին պատկանող «ZGAN» հոլդինգի աշխատակիցները ավերել են ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած մարդկանց պատկանող առևտրային կրպակները: Նպատակն այդ տարածքներին տիրանալն է: Այս մասին գրում է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ մի խումբ հաշմանդամներ այցելել են խմբագրություն և պատմել նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում թեկնածու առաջադրված Անար Մամեդովի անօրինականությունների և պետական կառույցներում իրենց նկատմամբ թույլ տրված կամայականությունների մասին:
«Մենք չենք հասկանում` ղարաբաղյան պատերազմում առողջությունը կորցրած մարդկանց առևտրային կետերը ձեռքներից խլող մեկն ինչպես կարող է ազգի պատգամավոր լինել: Նա աղքատների արյունը ծծող է: Մենք չենք ուզում, որ նա խորհրդարանի պատգամավոր լինի: «ZGAN»-ի ղեկավարության անօրինությունների վերաբերյալ կառավարությանը հղած մեր 3 դիմումներն անպատասխան են մնացել:
Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրավապահ մարմինների ղեկավարները վախենում են Անարից և նրա նախարար հորից: Ավելի ճիշտ` նրա փողերից…: Մենք դիմել ենք Նասիմիի շրջանի դատարան, եթե Ադրբեջանի դատարաններում արդարության չհասնենք, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մենք պատրաստվում ենք դիմել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատուն: Մտադիր ենք ապաստան խնդրել Հայաստանից, որի դեմ ժամանակին կռվել ենք»,- ասել են նրանք:
Թերթը գրել է, որ հիշյալ ձեռնարկատերերը իրենց պատկանող առևտրային կետերը վերադարձնելու պահանջով բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել «ZGAN» հոլդինգի առաջ: Ամեն անգամ ոստիկանությունը կոպտորեն ցրել է ցույցը և նրանց տարել ոստիկանական բաժանմունք: Նրանք պնդում են, որ «ZGAN» հոլդինգն ապօրինաբար իրենցից խլել է «Մայիսի 28» մետրոյի կայարանում իրենց պատկանող առևտրային կետերը:
Նշվում է, որ «ZGAN» հոլդինգ-ը հանդիսանում է ադրբեջանական տնտեսության լիդերը, որը ունի միլիարդավոր դոլարների շրջանառություն: Նրա եկամուտները տարեցտարի մեծ թափ են հավաքում: «ZGAN» հոլդինգն իր մեջ ներառում է տարբեր բնագավառներ. բանկային համակարգ, ապահովագրական, հեռուստատեսային, շինարարական, տրանսպորտային, բեռնափոխադրումների, հյուրանոցային բիզնեսի և տուրիզմի, անշարժ գույքի ոլորտները, չհաշված արտադրական ձեռնարկությունները:
Աղբյուր` Panorama.am
Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեն մեր իշխանությունները, եթե իրենցից իսկապես ապաստան խնդրեն: Ինձ նաև շատ հետաքրքիր է ընկերներիս կարծիքը:
На русском тут: Азербайджанские ветераны карабахской войны просят убежища в Армении.
Փղի մոտ ադրբեջանական հերթական հայտանգործությունն է. ժամկետանց կոնյակ: Բնականաբար հայկական: Դե արդեն ստանդարտ դեբիլներ, ոչխարներ …: Բայց եթե մի կողմ դնենք ձևակերպման աբսուրդությունը ու կատակները. վերջիվերջո ի՞նչն են սխալ արել: Ասենք լա՞վ չէր լինի, եթե մեր մաքսատներում էլ, թեկուզ այ այդպես ախմախ պատաճառաբանությամբ վառեին Հայաստան մտնող թուրքական չուլ ու փալասը: Այս տեսակետից որ նայես, կարողա պարզվի, որ ծիծաղելու տեղ մի բան էլ ադրբեջանցիներն ունեն:
Բաքվի Պետական Համալսարանում ստեղծվելու է հայկական հետազոտությունների գիտական կենտրոն:
PanARMENIAN.Net ” В ближайшие дни в Бакинском государственном университете начнет функционировать Научный центр армянских исследований, сказала глава отдела по прессе и информации университета Парвана Ибрагимова.
“Центр будет заниматься изучением исторических и современных проблем по Армянскому Вопросу и информированием общественности Азербайджана об общественно-политических процессах, происходящих в Армении. Создание такого центра восполнит определенные пустоты, имеющиеся в нашем обществе», ” сказал Ибрагимова. По ее словам, планируется собрать в центре исследователей, знающих армянский язык, подготовить общую концепцию и следовать ей.
“Центр будет систематизировать материалы армяноязычной прессы, интернет-сайтов и телевидения и на основе этой систематизации будет готовить аналитические работы. Для центра будет создан отдельный сайт, будет издаваться научный журнал. Все научные исследования и статьи по данной теме будут переведены на различные языки, размещены на сайте и распространены”, ” сказала Ибрагимова, пишет Trend News.
http://panarmenian.net/rus/world/news/52466/
Դժվար է ասել սա ինչ կլինի, իրական բա՞ն, թե՞ փուչիկ, բայց ինքն իրենով մոտեցումը ճիշտ է: Իսկ մեր մոտ, ցավոք սրտի, նույնիսկ դեռ չկա նման կենտրոններ ունենալու անհրաժեշտության հստակ գիտակցում: Ինչներիսա՞ պետք, որ մի հատ էլ էտ դեբիլներին, ոչխարներին, էշերին … ուսումնասիրենք: Մինչ դեռ մեզ ուղղակի անհրաժեշտ է ունենալ լուրջ ադրբեջանագիտություն: Ու ինչու՞ միայն ադրբեջանագիտություն: Վրացագիտություն, կովկասագիտություն, իսլամագիտություն և իհարկե թուրքագիտություն, իրանագիտություն և արաբագիտություն, որոնք արդեն կան, բայց չգիտեմ, թե ինչ մակարդակի վրա են:
Ադրբեջանական ՀՕՊ
Aug 19
Առաջին նկարում նշված են զենիթահրթիռային համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգերի դիրքերն ու ծածկման տիրույթը, երկրորդում միայն զենիթահրթիռային համակարգերի դիրքերը ու ծածկման տիրույթը: Ծածկման տիրույթները տրված են ըստ ստանդարտ հրթիռների և առանց ռելիեֆը հաշվի առնելու, այնպես որ իրական պատկերը կարող է էապես տարբերվել: ԶՀՀ մաս կազմող ռադարների տեսանելիության տիրույթները տրված չեն:
Նշանակումները.
Սպիտակ գույնով նշված է Արցախի Հանրապետության սահմանը
Մուգ կարմիր եռանկյունի/շրջանագիծ ” Ս-75 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Մուգ կապույտ փոքր շրջանակ և քառակուսի ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի դիրք
Մուգ կապույտ շրջանագիծ ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի ծածկման տիրույթ (նշված է ոչ բոլորի համար)
Փիրուզագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-125 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Բաց կանաչ եռանկյունի/շրջանագիծ ” “Կռուգ” ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Վարդագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-200 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Շագանակագույն քառակուսի ” ՀՕՊ վարժական հրածգարան
Նկարները սեղմելու դեպքում մեծանում են:
Իսկ դուք ասում եք Ս-300 հա Ս-300:
Նկարները ըստ geimint.blogspot.com-ի:
Մի շարք երկրներ ՄԱԿ-ի սպառազինությունների ռեեստր են ներկայացրել իրենց հաշվետվությունները: Ադրբեջանը դեռ իր հաշվետվությունը չի ներկայացրել, բայց վաճառող երկրների հաշվետվություններից որոշակի տեղեկություններ կարելի է քաղել: 2009 թվականին Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել.
9 հատ 203մմ 2Ս7 ինքնագնաց հրետանային համակարգ
5 հատ Սու-25 գրոհային ինքնաթիռ
իսկ Ուկրաինայից.
29 ԲՏՌ-70
29 հատ 122մ 2Ս1 ինքնագնաց հրետանային համակարգ
6 հատ 152մմ 2Ս3 ինքնագնաց հրետանային համակարգ
1 հատ Միգ-29ՈՒԲ ուսումնա-մարտական կործանիչ
11 հատ Մի-24 մարտական ուղղաթիռ
3000 հատ ինքնաձիգ
Մեր հաշվետվությունում ինչպես միշտ միայն հրազեն է:
300 հատ ՊՄ ատրճանակ
300 հատ ՊՄՄ ատրճանակ
3 հատ ՊՍՄ ատրճանակ
3 հատ ԲՍՍ (՞) հրացան
480 հատ Ակ-105 ինքնաձիգ
36 հատ ՌՊԿ-74Մ գնդացիր
Առկա հաշվետվություններից և ոչ մեկում մեր երկիրը որպես գնորդ նշված չէ: