«ադրբեջանական ՀՕՊ» պիտակով գրառումները

Մի գրառում էլ ադրբեջանական զորահանդեսի մասին ու պլծ։ Այն, որ զորահանդեսը լրիվ պակազուխա էր, արդեն ասել եմ, ու զորահանդեսը նայողները դրանում իրենք էլ են համոզվել։ Հիմա մի երկու բառ էլ ասեմ զորահանդեսի մեխի` Ս-300-ՊՄՈւ2-ի մասին։

Ճիշտն ասած շատ անսպասելի էր դրանց հայտնվելը զորահանդեսում։ Նույնիսկ այն դեպքում, երբ պատրաստի Ս-300-ներ կան, դրանց ձեռք բերումը բավականին երկարատև պրոցես է. որոշակի ժամանակ են խլում բանակցությունները, պետք է կառուցել համապատասխան ինֆրաստրուկտուրա, համապատասխան մակարդակի բերել զորամասերը, ստեղծել համակարգերի նորոգման և սպասարկման համար անհրաժեշտ հարմարությունները և այլն։ Բացի դրանից ամենակարևորը ” պետք է պատրաստել անձնակազմ։ Այդ ամենը առնվազն մի 3-4 տարի խլում է։ Այսպես օրինակ, երբ որ Հայաստանն էր գնում Ս-300, մեր կուրսանտները դրանից առաջ գնացել, սովորել էին Ռուսաստանում (ու հիմա էլ են գնում, սովորում), իսկ համակարգերի Հայաստանում հայտնվելուց 1-2 տարի առաջ հայ հակաօդայինները վարժվում էին Ռուսաստանի Աշուլուք վարժարանում։ Այս ամենի հետքն էլ Ադրբեջանի դեպքում չկա։

Այսինքն` գործարքը կնքվել է շատ հապճեպ, առանց որևէ նախապատրաստական աշխատանքի։ Դրա օգտին է խոսում նաև այն փաստը, որ Ադրբեջանը գնել է ոչ լիակազմ 2 դիվիզիոններ։ Մեկ լրիվ դիվիզիոնում պետք է լինի 12 մեկնարկային մեքենա, իսկ ադրբեջանականներում 8-ն է (ընդհանուր 16 մեքենա 24-ի փոխարեն)։ Դա այն բանի հետևանք է, որ իրանական գործարքը սառեցնելու պահին այդ գործարքով նախատեսված դիվիզիոնները դեռ լրիվ պատրաստ չէին եղել։ Ի դեպ, ամբողջովին պատրաստ չեն եղել նաև դիվիզիոնների այլ համակարգեր, բայց ցավոք սրտի Ս-300 համակարգի մնացած բաղադրիչները, որոնք իրականում ավելի էական են, մնում են մեկնարկային մեքենաների ստվերում ու դրանց մասին քիչ տեղեկություններ են հայտնվում լրատվամիջոցներում ու ցանցում։ Բայց ուշագրավ է օրինակ, որ զորահանդեսին ադրբեջանցիները ներկայացրել են լուսավորման և ուղղորդման երկու դիվիզիոնների ռադիոլոկատորներն էլ (РПН), բայց միայն մեկ ռադիոլոկացիայի կայան (РЛС): Նշեմ նաև, որ այդ բաղադրիչների հայտնվելը զորահանդեսին ևս փաստում է, որ համակարգերը չեն շահագործվում ու, հաշվի առնելով անձնակազմերի բացակայությունը, մի 3-4 տարի էլ դեռ չեն շահագործվի։

Փաստորեն ադրբեջանցիները նույնիսկ չեն էլ պատվիրել պակասող մեքենաները, այլ գնել են այն, ինչ եղել է։ Հնարավոր է, իհարկե, որ պակասող մեքենաները հետագայում դեռ կառուցվեն ու հասցվեն Ադրբեջան, դա կակ ռազ մի 2-3 տարի կտևի, բայց այսպես, թե այնպես այն, որ ամեն ինչ շատ շտապ է արվել, առանց լուրջ նախապատրաստման, ակնհայտ է։ Արդյո՞ք սա կապ չունի այն բանի հետ, որ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ունի Ս-300 և հայերին ոչ մի բանով չզիջելու մոլուցքն էր ստիպել այդպես հապճեպ գնել։ Գիտեմ, որ աբսուրդի նման է հնչում, բայց նման շտապողականության որևէ այլ բացատրություն չկա։

Ի դեպ, մի ուշագրավ փաստ ևս. հունիսի 18-ին Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում վայրէջք են կատարել երկու ռուսական «Ան-124-100» բեռնատարներ։ Ենթադրում եմ, որ հենց այդ օդանավերն էլ Ադրբեջան են հասցրել Ս-300-ները։ Եթե այդ ենթադրությունը ճիշտ է, ապա մեկնաբանությունների կարիք այլևս չկա. օդանավակայանից ուղիղ զորահանդես։

Պիտակներ. , ,

Ադրբեջանական ՀՕՊ

Առաջին նկարում նշված են զենիթահրթիռային համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգերի դիրքերն ու ծածկման տիրույթը, երկրորդում միայն զենիթահրթիռային համակարգերի դիրքերը ու ծածկման տիրույթը: Ծածկման տիրույթները տրված են ըստ ստանդարտ հրթիռների և առանց ռելիեֆը հաշվի առնելու, այնպես որ իրական պատկերը կարող է էապես տարբերվել: ԶՀՀ մաս կազմող ռադարների տեսանելիության տիրույթները տրված չեն:

Նշանակումները.

Սպիտակ գույնով նշված է Արցախի Հանրապետության սահմանը
Մուգ կարմիր եռանկյունի/շրջանագիծ ” Ս-75 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Մուգ կապույտ փոքր շրջանակ և քառակուսի ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի դիրք
Մուգ կապույտ շրջանագիծ ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի ծածկման տիրույթ (նշված է ոչ բոլորի համար)
Փիրուզագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-125 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Բաց կանաչ եռանկյունի/շրջանագիծ ” “Կռուգ” ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Վարդագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-200 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Շագանակագույն քառակուսի ” ՀՕՊ վարժական հրածգարան

Նկարները սեղմելու դեպքում մեծանում են:

Իսկ դուք ասում եք Ս-300 հա Ս-300:

Նկարները ըստ geimint.blogspot.com-ի:

Պիտակներ. , , ,