«ադրբեջանական բանակ» պիտակով գրառումները

Ըստ www.army-guide.com կայքի Իսրաելը շարունակում է զինել Ադրբեջանին և այս անգամ հարևաններին վաճառել է 5 միավոր 155մմ “Ատմոս 2000” տիպի ինքնագնաց հաուբից, որի հեռահարությունը 41 կմ է: Թե երբ է եղել գործարքը, չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ հետագայում ադրբեջանցիները այս զինատեսակի նոր խմբաքանակ էլ գնեն: Հիշեցնեմ, որ նախկինում Իսրաելն Ադրբեջանին արդեն վաճառել էր անօդաչու ինքնաթիռներ, հրետանա-հրթիռային կայանքներ, հրազեն և այլն: Հետաքրքիր է, մեր դիվանագետները գոնե փորձեր անու՞մ են սրան վերջ տալու համար:


Նկարում “Ատմոս 2000”-ն է ուկրաինական “Մռիյա”-ի վրա բարձվելիս ” ենթադրաբար բարձվում է Ադրբեջան տեղափոխվելու համար:

Բացի դրանից, վերջապես ՄԱԿ ռազմական գնումների մասին հաշվետվություն է ներկայացրել նաև Ադրբեջանը, թեև որևէ նոր բան չկա, հաշվետվությունում միայն հաստատվել է Ուկրաինայի և Բելառուսի ավելի վաղ ներկայացրած տվյալները:

Պիտակներ. , , ,

Ադրբեջանական ՀՕՊ

Առաջին նկարում նշված են զենիթահրթիռային համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգերի դիրքերն ու ծածկման տիրույթը, երկրորդում միայն զենիթահրթիռային համակարգերի դիրքերը ու ծածկման տիրույթը: Ծածկման տիրույթները տրված են ըստ ստանդարտ հրթիռների և առանց ռելիեֆը հաշվի առնելու, այնպես որ իրական պատկերը կարող է էապես տարբերվել: ԶՀՀ մաս կազմող ռադարների տեսանելիության տիրույթները տրված չեն:

Նշանակումները.

Սպիտակ գույնով նշված է Արցախի Հանրապետության սահմանը
Մուգ կարմիր եռանկյունի/շրջանագիծ ” Ս-75 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Մուգ կապույտ փոքր շրջանակ և քառակուսի ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի դիրք
Մուգ կապույտ շրջանագիծ ” ռադիոլոկացիոն համակարգի կամ ռադարի ծածկման տիրույթ (նշված է ոչ բոլորի համար)
Փիրուզագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-125 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Բաց կանաչ եռանկյունի/շրջանագիծ ” “Կռուգ” ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Վարդագույն եռանկյունի/շրջանագիծ ” Ս-200 ԶՀՀ դիրք/խոցման տիրույթ
Շագանակագույն քառակուսի ” ՀՕՊ վարժական հրածգարան

Նկարները սեղմելու դեպքում մեծանում են:

Իսկ դուք ասում եք Ս-300 հա Ս-300:

Նկարները ըստ geimint.blogspot.com-ի:

Պիտակներ. , , ,