Անկախության տոնին մեր շախմատիստներրը նվեր մատուցեցին իրենց և մեզ. և մեր տղաները, և մեր աղջիկները հաղթեցին իրենց մրցակիցներին:
Մեր տղաների հավաքականը հանդիպում էր Կոստա-Ռիկայի հավաքականի հետ:
Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը սևերով ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Մաուրիցիո Արիաս Սանտանայի և Բեռնալ Գոնսալեսի հետ: Իրենց հերթին Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեցին համապատասխանաբար Լեոնարդո Վալդեսին և Սեբաստիան Ռուիս Բլաիսին: Ընդհանուր հաշիվը 3:1:
Մեր աղջիկների հավաքականը հանդիպում էր ինչ-որ IPCA-ի հետ: Գաղափար չունեմ, թե դա ովքեր են, բայց մեր աղջիկները հաղթեցին 3.5:0.5 հաշվով: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը սևերով հաղթեցին համապատասխանաբար Անտո Ջենիտային և Մարինա Կայդանովիչին: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Նադեժդա Զիկինային, իսկ Նելի Աղայանը ոչ ոքի խաղաց Գալինա Մելնիկի հետ:
Ճիշտ է, առաջին մեկ երկու մրցակիցները համեմատաբար թույլ են լինելու, բայց դե մեկա բոլոր մրացակիցներին փռելու ենք արևին, չորանան, լինեն ուժեղ, թե թույլ:
Պիտակներ. 39-րդ շահմատային օլիմպիադա, շախմատ