«Սպորտ/Спорт» խորագրի պահոցը

Ձյուդոյի մասին

Նայում ենք սա.

Ամեն ինչ լավա չէ՞: Նույնիսկ ցանկությունա առաջանում գնալ ու “Բարգավաճ Հայաստանի” համար քվեարկել, ցավոք ընտրություններ չկան: Հիմա սա նայելուց հետո գնում ենք այստեղ ու կարդում սա.

“… Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ Ալեքսան Ավետիսյանը կդառնա ՀԱՕԿ-ի փոխնախագահ և արդեն նոր պաշտոնում կզբաղվի ձյուդոյի խնդիրներով”։

Չէ ասենք սա նորմալա՞: Վայթեմ սրա արդյունքում պետքա դատախազությունից այցելեին Ալեքսան Ավետիսյանին, մի հատ հետաքրքրվեին, յարաբ էտ ի՞նչ փողերա վերցրել, ումիցա՞ վերցրել, ինչի՞ համար, վերցնելուց ՀԴՄ կտրոն տրամադրելա՞, թե՞ չի տրամադրել, էտ խի՞ չի ուզում դատախազության քննիչների հետ փողերը կիսվի, չէ՞:

ԹԱՐՄԱՑՈՒՄ Աաաաա, տեսահոլովակը փակեցին:

Պիտակներ. , , , , ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 11-րդ տուր

Երեկ, օլիմպիադայի վերջին տուրում մեր թիմին չհաջողվեց հաղթանակ տանել, ես կասեի հաղթանակը բաց թողեցինք: Արդյունքում կիսեցինք 5-10րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշերով զբաղեցրինք 7-րդ հորիզոնականը:

1. Մաքսիմ Վաչիեր-Լագրավ 0:1 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0:1 Լոուրեն Ֆրեսինետ
3 Վլադիսլավ Տկաչիև 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Ռոման Էդուարդ

Իսկ Օլիմպիադայում արժանիորեն հաղթեց Ուկրաինայի հավաքականը` 22 հնարավորից վաստակելով 19 և չկրելով ոչ մի պարտություն: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի առաջին հավաքականը, իսկ երրորդ տեղը` Իսրաելի հավաքականը:

Կանանց պայքարում 100%-նոց արդյունքով առաջին տեղը գրավեց Ռուսաստանի առաջին հավաքականը: Երկրորդը չինուհիներն էին, երրորդը` վրացուհիները: Մեր հավաքականը 15 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 10-րդ տուր

Օլիմպիադայի նախավերջին տուրում մեր շախմատիստները անհաջողությունների շղթայից հետո վերջապես հաղթանակ տոնեցին՝ 1.5:2.5 հաշվով հաղթելով Չեխիայի թիմին:

1. Դավիդ Նավարա 0:1 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0.5:0.5 Վիկտոր Լազնիցկա
3. Զբինեկ Հրացեկ 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Վլաստիմիլ Բաբուլա

Մյուս հավաքականների հանդիպումներն ավարտվցին հետևյալ արդյունքներով.
Ուկրաինա 3.5:0.5 Ֆրանսիա
Չինաստան 1.5:2.5 Ռուսաստան 1
ԱՄՆ 1:3 Իսրաել
Իսպանիա 3:1 Վրաստան
Սերբիա 1:3 Լեհաստան
Հունգարիա 3:1 Բելառուսիա
Իտալիա 2:2 Ադրբեջան

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

1. Ուկրաինա ” 18
2. Ռուսաստան 1 ” 17
3. Իսրաել -16
4. Լեհաստան ” 15
5. Հունգարիա ” 15
6. Հայաստան ” 15
7. Իսպանիա ” 15
8. Ֆրանսիա ” 15

Վերջին տուրում հանդիպելու են.

1. Իսրաել ” Ուկրաինա
2. Ռուսաստան 1 ” Իսպանիա
3. Լեհաստան ” Հունգարիա
4. Ֆրանսիա ” Հայաստան

Հաղթանակի դեպքում մեր թիմը կարող է օլիմպիադայից վերադառնալ մեդալներով:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 9-րդ տուր

Ցավոք սրտի մեր հավաքականը երեկ դարձյալ պարտություն կրեց և գործնականում կորցրեց օլիմիապադայում հաղթելու հնարավորությունը: Տեսական հնարավորություններ միգուցե և կան, բայց շատ քիչ հավանական է, որ առաջատար Ուկրաինային առաջիկա երկու տուրում մեկ միավորից պակաս կվաստակի: Եվ ամենայն հավանականությամբ հենց Ուկրաինան էլ կհաղթի այս տարի:

Երեկվա արդյունքները.

1. Լևոն Արոնյան 0.5:0.5 Վլադիմիր Կրամնիկ
2. Ալեքսանդր Գիշչուկ 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0:1 Պետեր Սվիդլեր
4. Սերգեյ Կարյակին 0.5:0.5 Արման Փաշիկյան

Այս պահին մեր հավաքականը 13 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Մեդալների համար պայքարելու ինչ-որ շանսեր դեռ կան, բայց դրա համար պետք է հաղթել մնացած երկու տուրում և հուսալ, որ մրցակիցները միավորներ կկորցնեն: Այսօր 10-րդ տուրի օրն է և մեր հավաքականը հանդիպում է Չեխիայի հավաքականի հետ:

Աղջիկների պայքարում մեր հավաքականը երեկ 1.5:2.5 հաշվով հաղթեց Սլովակիային և այժմ 13 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Առաջատարը չեմպիոնության հարցը գործնականում լուծած Ռուսաստանի առաջին հավաքականն է: 2-6-րդ տեղը զբաղեցրած թիմերը ունեն 14 միավոր, այնպես որ մեր աղջիկների համար մեդալները ամենևին անհասանելի չեն: Մեր աղջիկների այսօրվա մրացակիցը Լեհաստանի հավաքականն է:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 8-րդ տուր

Երկու անհաջող տուրերից հետո, մեր տղամարդկանց հավաքականը նորից հաղթանակ տարավ: 8-րդ տուրում մենք խաղում էինք լեհերի հետ:

1. Ռադոսլավ Վոյտազեկ 0.5:0.5 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0.5:0.5 Բարտոզ Սոցկո
3. Բարտլոմիեյ Մացիեյա 0:1 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Կամիլ Միտոն

Մրցակիցները դեռ պայքարում են: Այս պահին Ադրբեջանի հավաքականը 1:2 հաշվով հաղթում է Հունգարիային, բայց մի պարտիա դեռ չի ավարտվել: Իր հերթին Ռուսաստանի առաջին հավաքականն էլ առայժմ հաղթում է Ուկրաինայի հավաքականին 2:1 հաշվով, բայց վերջին պարտիան դեռ չի ավարտվել:

Հավելում 1:
Ռուսաստան 1 ” Ուկրաինա վերջին պարտիան էլ ավարտվեց ուկրաինացի շախմատիստի հաղթանակով: Ընդհանուր հաշիվը 2:2:

Հավելում 2:
Ավարտվեց նաև վերջին պարտիան Հունգարիա-Ադրբեջան խաղում. ադրբեջանցի շախմատիստը պարտվեց: Ընդհանուր հաշիվը դարձավ 2:2:

Հավելում 3:
Այս պահի դրությամբ Ուկրաինան ունի 14 միավոր, Հայաստանը, Ռուսաստանի առաջին հավաքականը, Հունգարիան, Վրաստանը, Ֆրանսիան և Ադրբեջանն ունեն 13-ական միավոր, Չինաստանը, ԱՄՆ, Իսրաելը և Կուբան` 12-ական միավոր:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 7-րդ տուր

Ցավոք սրտի մեր հավաքականը պարտվեց Ադրբեջանին 1.5:2.5 հաշվով:

1. Լևոն Արոնյան 0.5:0.5 Շախրիյար Մամեդյարով
2. Թիմուր Ռաջաբով 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0.5:0.5 Ռաուֆ Մամեդով
4. Գադիր Հուսեյնով 1:0 Արման Փաշիկյան

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. Հայաստան-Ադրբեջան

Ադրբեջանական մառազմի իսկական սիրահարների համար վաղը շատ խոստումնալից օր է, քանի որ Հայաստանի հավաքականի հերթական մրցակիցն Ադրբեջանի հավաքականն է: Շախմատային հավաքականների հանդիպումը գեներացված մառազմի քանակով, իհարկե, Եվրատեսիլին չի հասնի, բայց դե չեղած տեղը քյալամն էլ է միրգ:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 6-րդ տուր

6-րդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը անսպասելիորեն առաջին միավորը կորցրեց Վրաստանի հետ խաղում` ոչ-ոքի ավարտելով պայքարը:

Լևոն Արոնյան 0.5:0.5 Բաադուր Ջոբավա
Մերաբ Գագունաշվիլի 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
Լևան Պանծուլայա 1:0 Գաբրիել Սարգսյան
Արման Փաշիկյան 1:0 Թամազ Գելաշվիլի

Հուսանք, որ սա մեր թիմի առաջին և վերջին սայթաքումն է օլիմպիադայում:

Հավելում:
Ոչ ոքի ավարտվեց նաև աղջիկների պայքարը Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ.

1. Էլինա Դանիելյան 1:0 Նատալիա Պոգոնինա
2. Օլգա Գիրյա 1:0 Լիլիթ Մկրտչյան
3. Լիլիթ Գալոյան 1:0 Անաստասիա Սավինա
4. Անաստասիա Բոդնարուկ 1:0 Նելի Աղինյան

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 5-րդ տուր

Ուռաաաա, Ռուսաստանի երկրորդ հավաքականին էլ հաղթեցինք 2.5:1.5 հաշվով, դժվարությամբ, բայց հաղթեցինք:

1. Լևոն Արոնյան 0.5:0.5 Յան Նեպոմնյաշիյ
2. Եվգենիյ Ալեքսեև 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0.5:0.5 Նիկիտա Վիտյուգով
4. Արտյոմ Տիմոֆեև 0:1 Արման Փաշիկյան

Իր հերթին, հիմնական մրցակիցներից Ռուսաստանի առաջին հավաքականը ևս պարտություն Այսպիսով այս պահի դրությամբ 100% արդյունք ունեն Հայաստանը, Հունգարիան և Վրաստանը:

Աղջիկների պայքարում էլ այսօր հաջողությունը մեր կողմն էր.

1. Ելենա Դեմբո 0.5:0.5 Էլինա Դանիելյան
2. Լիլիթ Մկրտչյան 0.5:0.5 Աննա-Մարիա Բոտսարի
3. Մարինա Մակրոպուլոու 0.5:0.5 Լիլիթ Գալոյան
4. Նելի Աղինյան 1:0 Վեռա Պապադոպոուլոու

Պիտակներ. ,

Արա Խաչատրյան, ծանրամարտ

Արա Խաչատրյանը վերցրեց փոքր ոսկին ու աշխարհի չեմպիոն դառնալու լավ շանսեր ունի:

Արան շատ դաժան վնասվածք ստացավ, բառեր չունեմ, շատ ափսոս 🙁 Աստված առողջություն տա իրեն:

Պիտակներ. , ,