«Սպորտ/Спорт» խորագրի պահոցը

Ես հաճախ եմ սիրում ասել, թե “լավ բաներ չեն լինում”: Բայց, գրեթե բոլոր օրենքներն էլ բացառություններ ունեն, ու այդ օրենքն էլ ունի:

Լավ բան համար մեկ ” որոշ ժամանակ առաջ մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի կաբելային հեռուստատեսության որևէ փաթեթ վերցնել: Մինչև ես մտածում էի, կաբելային հեռուստատեսությունն իր ոտքով եկավ, էն էլ գրեթե անվճար: Ուրեմն մի օր դուռը թակում են, թե շենքում կաբելային հեռուստատեսություն ենք քաշում ու սարքերի համար մեզ պետք է մշտական հոսանք, կլինի՞ ձեր լույսից միացնենք այդ ամեն ինչը, իսկ փոխարենը ձեզ մեր փաթեթից անվճար տրամադրենք: Համաձայնեցի, քանի որ լրացուցիչ ծախսը ամսական մոտ 300 դրամ է կազմում:

Լավ բան համար երկու ” այսօր միացնում եմ ու հանկարծ “Россия 2”-ով հայտնաբերում եմ Ֆորմուլա-1. երջանիկ ժպիտը դեմքիցս արդեն մի 20 րոպե է չի իջնում:

Պիտակներ. , ,

Պիտակներ. , ,

Խաղի մասին

Ռուսները շատ թույլ խաղացին ու այն, որ մենք չհաղթեցինք հետևանք էր այն բանի, որ մենք էլ ավելի վատ խաղացինք. փնթի ու թափթված, ահա մեր խաղի բնութագիրը: Այս պայմաններում 0-0 կարելի է ասել, որ վատ չէր:

Դատավորը հայհոյանքների իր բաժինը արժանիորեն վաստակեց: Ռուս ֆուտբոլիստները նույնպես:

Հայ ֆանատները. ես միշտ ասել եմ, որ մեզնից լավ մարզասեր ալամ աշխարհում չկա, տրիբունաները գրեթե չլռեցին “Հայաստան հուփ տուր”, “Հայաստան”, “առաջ” գոռալուց + մի քանի շրջան պտտվող ալիքներ:
Ռուս ֆանատները. նրանք, ովքեր վանդակի մեջ էին, մի երկու տուֆտա պետարդ քցեցին, յանիմ կարանք սենց բան անենք. **** ***** **, թե կարան տենց բան անեն, իսկ նրանք ովքեր հայ սպեկուլյանտների շնորհիվ հայտնվել էին վանդակից դուրս, սասները կտրած խելոք հետևում էին խաղին: Բա ոնց, հանանք բանա՞ էտքան “սևերի” մեջ նստել:

Բերեզովսկին տղայա ու իզուր չէր, որ տրիբունաները պարբերաբար վանկարկում էին իր ազգանունը ” (ի դեպ, ոչ մի ուրիշ ֆուտբոլիստի ազգանուն չվանկարկվեց):

Կոկորդս ցավումա:

Հ.Գ.
Մարզադաշտ մտնելու գործընթացը շատ կացին ձևով էր կազմակերպված, ինչի շնորհիվ նենց կարգին հրմշտոց էր:

Պիտակներ. ,

Արոնյանը հաղթեց Ամբեր մրցաշարում։

Պիտակներ. , ,

Այստեղ կարդում եմ, որ “Ժամանակ” թերթի խմբագիրը ասել է, թե “Вот вы знаете, например, что на стадионе специально к матчу Армения – Россия гостевой сектор огородили трехметровым забором? Кому нужно русских болельщиков посадить в клетку?”։ Որ սենց հավայ բերանները չեն բացում, մանավանդ ես շատ գիտեմ ում ներկայությամբ, ներվայնանում եմ. դե հիմա արի ու մի ասա, արա այ … այ վատ մարդ, դու վաաբշե խաբա՞ր ես, թե ինչա նշանակում ֆուտբոլային ֆանատ ու առավել ևս ռուս ֆանատ, որ ամբախ-զամբախ խոսում ես։ Դուրդ չի գալիս, որ ռուսներին վանդակ են նստեցնում, դու էլ գնա կողքները նստի էտ նույն վանդակի մեջ ու հաստատ հինգ րոպեից քեզ տեղ կհասնի, թե խի պտի տենց էղներ ու որ դա քեզ էր պետք։ Բայց չի գնա չէ՞ նստի, իրանը հավայ խոսալնա ” “էտ խի՞ տենց արիք որ”, իսկ այ եթե տենց չանեին ու քաքի համը դուս գար ամբողջ կոկորդով մեկ պետքա գոռար. “խի՞ նախապատրաստական քայլեր չէիք արել”։ Քյասար, ռուսներին վանդակն են դրել, աչքներն էլ հանել են, մարդավարի իրան պահել չիմացողին բա վանդակում պտի պահեն, բա ի՞նչ պիտի անեն։

Պիտակներ. ,

Արոնյանը կույր շախմատում հաղթեց Կրամնիկին, իսկ արագ շախմատում քիչ էր մնում պարտվեր, բայց ոչ ոքի հարմարեցրեց։ Ընդհանուր հաշիվը 1.5:0.5 Արոնյանի օգտին։ Մագնուս Կառլսենը էլ, ով ընդհանուր հաշվում Արոնյանից կես միավոր էր հետ մնում, կույր շախմատում պարտվեց Անանդին, բայց հաղթեց արագում ու այժմ Արոնյանից հետ է մնում արդեն մեկ միավորով։ Մնաց երկու տուր։

Հ.Գ.
Ասել էի չէ՞, որ Իվանչուկը մանյակա։

Պիտակներ. , , ,

Իվանչուկը մանյակա, կույր շախմատում 89 քայլ։ Պիպեց։

Պիտակներ. , ,

Արա դե խի՞ էսօր ամսի 26-ը չի: Անարդարա ախր:

Պիտակներ. ,

Լավ լուր հայ շախմատասերների համար: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2011 թվականից վերադարձել է հարազատ ֆեդերացիա ու այսուհետ հանդես կգա մեր հավաքականի կազմում: Սերգեյը բավականին ուժեղ շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 26-րդ տեղը 2721 միավորով և մեր ֆեդերացիայում այդ ցուցանիշով զիջում է միայն Լևոն Արոնյանին: Մի խոսքով հուսանք, որ Սերգեյ Մովսիսյանի վերադարձը կուժեղացնի մեր հավաքականի խաղը:

Պիտակներ. , ,

Հայաստան-Անդորրա

Մեր դարավոր բարեկամ Անդորրայի հավաքականը մեզ պադվադիտ չարեց. 4:0: Դե ինչ սպասենք, տեսնենք, թե մակեդոնացիները ինչպես են ռուսներին կրում 🙂

Պիտակներ. , , ,