Նախ ասեմ, որ ժողովուրդջանարդարաարդարա։ Ճիշտ ա, էդ 6 ամսով անվճար ինտերնետն ինձ հազար տարի պետք չէր (բայց մի 3 օրով պետք եկավ), հատկապես, որ էդ շահումն իրականում կոնկրետ մի ինտերնետ մատակարարի ապրանքը շուկայում առաջ բրդելու միջոց ա (6 ամիս անվճարից հետո կա շանս, որ լիքը մարդ կշարունակի օգտվել հենց էդ օպերատորից)։
Բայց, էդ մի յան։ Էս վերջերս հայտնաբերեցի ՀԴՄ-ի մի այլ կարևոր ֆունկցիա։ Ուրեմն, էն որ խանութներում գրված ա «գնված ապրանքը ետ չի ընդունվում» է, էդ գրողները գլուխը քարով են տվել, եթե դեղատուն կամ պարենային խանութ չի։
Մնացած բոլոր դեպքերում, եթե դու ունես էդ ապրանքն առնելու ՀԴՄ-ն, ապա գնված ցանկացած ապրանք, եթե փաթեթավորված ու նորմալ վիճակում է, ետ վերադարձման ենթակա է 14-օրյա ժամկետում։ Վերադարձման ենթակա են նաև բոլոր ոչ պատշաճ որակի ապրանքները, եթե նույնիսկ փաթեթավորումը հանվել է։ Ու փորձը ցույց ա տալիս, որ թեև քիթումռութ կարան անեն, բայց եթե տեսնում են, որ տեղյակ ես, շառ ու փորձանքից հեռու հետ կվերցնեն։ Էնպես որ, էդ անտեր ՀԴՄ-ն պետք ա վերցնել ու 14 օր պահել։ Ոչ թե որովհետև «շահում եք դուք, շահում է պետությունը», այլ որովհետև ռեալ կարա պետք գա, եթե օրինակ տան հայտնաբերեք (թեկուզ մի քանի օրից հետո), որ ձեր գնած ապրանքը անորակ էր և կամ էլ ուղղակի փոշմանեք։
Ամեն տարի երկրաշարժի տարելիցին ազգս ու լրագրողներս հիշում են, որ N հատ ընտանիք դեռ դոմիկներում են ապրում։ Ու մի «վայվույ, թաղեմ սրանց բոյը», «վայ մամա ջան, էս ինչա կատարվում» ևն։
Ձենս, իհարկե, տաք տեղից է գալիս. երկրաշարժին մեր կորցրածն ընդամենը չեխական խրուստալեղենն էր, բայց այնուամենայնիվ մաշկիս չեմ զգացել, բայց աչքովս հո՞ տեսել եմ։ Ուստի ինձ իրավունք կվերապահեմ այդ ամենամյա վայվույի մասին ականատեսի կարծիքս հայտնեմ (նախորդ տարիներին էլի եմ գրել, բայց չեմ հիշում, թե որտեղ)։
Ասում են, թե 26 տարիա անցել, բայց մարդիկ դեռ դոմիկներում են։ Ուրեմն նախ` 26 տարվա մասին մի բան պատմեմ։
1991, թե 1992 թվականին մորս քեռու տունը (սեփական տուն էր) վառվեց։ Նույն տարին իրենցից գողացան 7 գլուխ կով (որպեսզի բոլորը պատկերացնեն, թե ինչ է 7 գլուխ կովը 92 թվին, ասեմ, որ ասենք հանգիստ կարելի էր մի կովը փոխել բնակարանի հետ)։ Իսկ հաջորդ տարին էլ մնացած անասունը սատկեց թունավոր խոտ ուտելու պատճառով (էն որ ուտում, ուռում են)։ Կամ հակառակը, սկզբից անասունը սատկեց, հետո մնացածը գողացան – ժամանակագրությունը կարողա էս կողմ, էն կողմ էր, բայց էականն էն է, որ էդ ամեն ինչը մարդկանց գլխին պատահեց իրար հետևից, կարճ ժամանակահատվածում։
Ընտանիքում 7 անձ էին։ Մարդիկ առաջնահերթ վերականգնեցին տանիքը, որ գոնե անձրևի տակ չքնեն։ Հետո, 1-2 տարվա մեջ վերականգնեցին մնացածը, ու դեռ մի բան էլ ընդլայնեցին տունը։ Աշխատանքի մեծ մասն արեցին մորս քեռու մեծ տղան (ով, ի դեպ, առողջական լուրջ խնդիր ուներ – մի ձեռքը նորմալ չէր աշխատում) ու մի բարեկամ վարպետ։ Ընտանիքի մյուս անդամներն էլ զբաղված էին օրվա ապրուստ հոգալով ու հնարավորության դեպքում նաև շինարարությանն օգնելով։
Հիմա, դա աչքովս տեսնելուց հետո, երբ ինձ ասում են, թե որևէ մեկը 26 տարի անօթևանա, ապա ես մենակ մի արդարացում եմ ընդունում. եթե էդ մեկը հաշմանդամա, ընտանիքում էլ որևէ, գոնե մասամբ աշխատունակ տղամարդ չկա։ Ու էդպիսի դեպքերում, հա, պետությունը պտի հոգ տաներ, բայց տենց դեպքերն իրականում հատուկենտ են. սաղ երկրով մեկ մի 20 տենց դեպք կամ ճարվի, կամ չէ։
Մի օրինակ էլ բերեմ. մի հատ հարևան ունեինք. շատ ագահ մարդ էր, բայց իրա ագահությունն ինքը բավարում էր անընդմեջ աշխատելով։ Մարդը մեն-մենակ թաղում ստեղ-ընտեղ եղած բազալտի ժայռաբեկորները (մեր շենքը ժայռի գլխին էր ու տենց բանի պակաս թաղում չկար) ջարդեց ու էդ անտաշ քարերից, ինչպես նաև չգիտեմ որտեղից բերած աղյուսներից իր համար մի գարաժ սարքեց (ես գարաժ ասեմ, դու 1.5 հարկանոց սեփական տուն հասկացի)։
Հիմա վերադառնալով «տուն չունեն»-ին։ Դեռ 90-ականների վերջում կամ 2000-ականների սկզբում մարդկանց սկսեցին փող բաժանել, որ տուն առնեն (նենց, որ միջին տուն հնարավոր էր առնել հին ֆոնդից)։ Ի՞նչ արեցին մարդիկ. բնականաբար փողն արագ մսխեցին, իսկ տուն չառան։ Պետությունը խրատվեց ու սկսեց կանխիկ փող մարդկանց ձեռքն էլ չտալ, փոխարենը տալ անվանական սերտիֆիկատներ։ Էդ սերտիֆիկատով կարայիր առնեիր մինչև որոշակի գնի սահմանում տուն, պետությունը դրա փողը կտար նախկին տանտիրոջը։
Մարդկանց մեծ մասին պետությունը կարողացավ տենց ՍՏԻՊԵԼ, որ իրանց համար տուն առնեն։ Ո՞վ մնաց դրանից հետո անօթևան։
1. Էդ սերտիֆիկատը փողոցում չէին բաժանում. պտի փաստաթղթեր բաներ ներկայացվեր։ Կային մարդիկ, ովքեր տենց էլ չբարեհաճեցին անհրաժեշտ փաստաթղթերը հավաքել։ Կամ վաաբշե, էնքան էին խորը քնել էշի ականջում, որ իսկի խաբար էլ չէին։ Իրանք բնականաբար ոչինչ էլ չստացան։
2. Կային սերտիֆիկատից պռոստը հրաժարվողներ։ Տարբեր պատճառներով. օրինակ ավելի լավ տուն էին ուզում կամ համարում էին, որ նպաստից կզրկվեն ևն, ևն։
3. Կա մարդկանց կատեգորիա, ով պռոստը չի ուզում տուն ունենա ու դրա դեմ պետությունն անզորա։ Էդ մարդիկ տունը սերտիֆիկատով առան, տուտ ժե ծախեցին, իսկ փողն էլ, բարեհաջող մսխեցին։
Հիմա, վերոհիշյալ բոլոր կատեգորիաների մարդկանց անօթևան լինելն անձամբ ինձ մազաչափ անգամ չի հուզում։ Ու այդ մարդկանց նկատմամբ խղճահարության ու կարեկցանքի զգացմունք էլ չունեմ, որովհետև իրանք ուղղակի պորտաբույծ են։
Իհարկե, ինչպես ցանկացած տեղում, այս հարցում էլ կարող են լինել առանձին դեպքեր, երբ անօթևանությունը ֆսյո ժե ունի օբյեկտիվ, հարգելի պատճառներ ու վերոհիշյալ 3 կատեգորիայի տակ չի ընկնում։ Դրանք հատուկենտ, բացառիկ դեպքեր են, որոնց հարցով, թերևս, պետք է առանձին զբաղվել ու ընթացք տալ։ Բայց էլի եմ ասում, դրանք բացառություններ են։
Մենք ինչ-որ շատ ենք դողում մատաղ_սերնդի™ ֆիզիկական անվտանգության ու ամենակարևորը` հոգևոր անաղարտության վրա։
Ու մոռանում ենք, որ մենք էլ ենք մանուկ եղել, պստիկ, ժիր ու … աաա, էս ի՞նչ եմ ասում է։
Հա, ուրեմն, մոռանում ենք, որ մեր երեխա ժամանակ պապիկների, քեռիների, հոպարների, հարևանների, երբեմն նույնիսկ հայրերի սիրելի զվարճանքներից մեկը տղա երեխաներին բազմահարկ ուշունց սովորացնելն էր։ Չէ, կոնկրետ ինձ չեն սովորացրել, բայց դա իր օբյեկտիվ պատճառներն ուներ, ու ես ավելի շուտ բացառություն էի, քան օրինաչափություն։
Բայց նույնիսկ իմ նման բավականաչափ խելոք երեխան, թեև մեծերի ներկայությամբ չէր կիրառում, բայց բոլոր այդ հայհոյանքները գիտեր։ Ժամանակի ընթացքում թաղի մեծերից (այն է 14 և ավելի տարեկաններից) մենք նաև իմացանք այդ հայհոյանքների նշանակությունը։ Ի դեպ, այդ թաղի մեծերից մենք ժառանգեցինք նաև այնպիսի մի հետաքրքիր զբաղմունք, ինչպիսին էր տկլոր աղջիկների նակլեյկեք հավաքելը։ Իսկ եթե հանկարծ համապատասխան թեմայով որևէ ամսագիր հայտնվեր թաղում (էն ժամանակ ամսագիրը, այն էլ պեչկի կպչանացու չդառած ամսագիրը, հազվագյուտ բան էր), էդ վաաբշե ” մե ծիծաղ, մե ուրախուչուն, որովհետև ամսագրում, ի տարբերոթյուն նակլեյկեքի, նկարներն ավելի մեծ էին և որակով։
Ավելին, այդ իմ նման խելոք երեխան մյուս, ոչ այնքան խելոքների նման մեծ բարեբախտություն էր համարում, երբ թաղի ծակուծուկերից մեկում կամ փողոցի մեջտեղում որևէ սատկած շուն, կատու կամ առնետ էր հայտնաբերվում, որովհետև դրան հաջորդելու էր հանգուցյալի թաղման հանդիսավոր արարողությունը, որը միշտ շատ ուրախ միջոցառում էր։ Մենակ չասեք, թե սանիտարահիգիենիկ իրավիճակի մասին դուք դեռ այն ժամանակվանից ունեցել եք ձեր հաստատուն ու նույնիսկ քաղաքացիական դիրքորոշումը։
Էլ չեմ խոսում ասենք գարաժների ու այդ գարաժների տանիքներին կառուցված տների (սա «աղետի գոտուն» հատուկ ճարտարապետական ուրույն ոճ է) տանիքներ բարձրանալը, մի տանիքից մյուսը թռնելը, թալանված կածելնու կամ քանդված շենքերի ավերակներում թրև գալը և մետաղաջարդոն հավաքելը ու նմանատիպ այլ, չափազանց հետաքրքիր վայրերում ժամանակ անցկացնելը։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում հիմա այստեղ տալ վերոհիշյալ վայրերի գունավոր նկարագրությունը, միայն արձանագրեմ, որ այդ վայրերում մեզ տեսնելը կարող էր միաժամանակ ինֆարկտի հասցնել 18 կինարմատի, իսկ ևս 14-ի համար կպահանջվեր վալերյանկայի մեկական շիշ։
Բա մեր նայած կինոնե՜րը։ Կարծում եք դրանք մելոդրամանե՞ր էին անպատասխան սիրուց լուռ տառապող բարձրաշխարհիկ մի օրիորդի կյանքի մասին։ Առռըհա։ Այդպիսի ֆիլմը մեզ հետաքրքրելու միայն մի շանս ուներ, եթե օրիորդը ֆիլմում պիտի բավականաչափ մանրամասն զրկվեր իր այդ ստատուսից։ Դա մենք կհասկանայինք ու կգնահատեինք։ Կաննի ու Վիեննայի կինոփառատոնների մրցանակակիր կինոները նույնպես դուրս էին մեր հետաքրքրությունների շրջանակից։
Իսկ ամենասիրված ժանրը, դա բաևիկն էր ու որքան շատ էին բաևիկում արյունը, քիթումռութ ջարդելը, տուրուդմփոցը, պայթյունները, դիակները ևն, այնքան ավելի հարգի էր բաևիկը։ Եթե կինոյի տղեն բաևիկում մինիմում մի քանի տասնյակ դիակ չէր փռում, կինոն համարվում էր անհետաքրքիր ու այդ կինոյի տղու դերում իրեն պատկերացնել ոչ ոք չէր ուզում։
Իհարկե, բաևիկը, միակ ժանրը չէր, հարգի էին նաև օրինակ` կատակերգությունները, մաֆիայի մասին ֆիլմերը ևն։ Մաֆիա ասիք, հիշեցի. մի՞թե ձեր թաղում «գողականը չէին հարգում», ընդ որում` նկատենք, որ հայկական կրիմինալ սերիալներն այն ժամանակ մեզ անհայտ էին դեռևս նկարված չլինելու պատճառով։
Իսկ մուլտֆիլմե՞րը։ Արդյո՞ք դրանք բոլորը սերմանում էին վեհ գաղափարներ և ունեին դաստիարակչական կարևոր նշանակություն։ Չէ, ասենք կային, իհարկե, այդպիսի շատ ու լավ մուլտիկներ, բայց անդրադառնանք օրինակ այնպիսի կուլտըվի մուլտֆիլմի, ինչպիսին նուպագաձին էր։ Դա ուղղակի զվարճալի մուլտիկ է` առանց բարոյախրատական բովանդակության (իսկ եթե մի քիչ քթիմազություն անենք, դեռ մի բան էլ հակառակը)։ Իսկ օրինակ ի՞նչ էր ուսուցանում «Տիմոն և Պումբա» մուլտիկը։ Կամ «Թոմ և Ջերրին», հը՞։
Լավ, իսկ էլ ի՞նչ էինք սիրում նայել։ Հայաստանի մյուս վայրերում չգիտեմ, բայց Վանաձորում էն ժամանակ չգիտես խի մի հատ փախած լենինգրադյան ալիք էր բռնում։ Էդ ալիքով ցույց էին տալիս ավտոբոտների մուլտիկը, տառզանի սերիալը (20 քանի սերիա էր, բայց տենց մի քանի ամիսը մեկը նորից էին ֆռռցնում) ու պորֆեսիոնալ ռեսթլինգ։ Էդ վերջինը գիտե՞ք ինչա։ Հիացեք խնդրեմ.
Չմտածեք թե վերոհիշյալով էր լցված մեր ամբողջ մանկությունը. չէ մենք այդ ամենի հետ նաև խաղեր էինք խաղում. ֆուտբոլ, տապկնոցի, հալամոլա, փսիխ, կոճի, կռիվ-կռիվ, էշմլիցա ևն, թատրոն էինք անում բակում, բաղչագող էինք գնում, անտառ արշավներ էինք կազմակերպում, նիթենդո/դենդի էինք մաշում, իսկ ոմանք երբեմն նույնիսկ գիրք էին կարդում։
Մի խոսքով, ապրում էինք առողջ, նորմալ կյանքով, զբաղվում էինք ինչով որ խելքներս կփչեր ու ոչ ոք չէր էլ փորձում մեր համար ինչ-որ ստերիլ բարոյահոգեբանական վիճակ ապահովի։ Ու, մեր մեջ ասած, փորձելն էլ անիմաստ էր։
Էնպես որ, մարդիկ, թեթև տարեք։ Ոնց մեր սերնդի հետ ոչ մի սարսափելի բան չի պատահել, նենց էլ մեր երեխեքի սերնդի հետ չի պատահի։
Եվ ուրեմն էդ ֆեյսբուքներում ֆլեշմոբ են մարդիկ անում։ Տո լի ամենասիրած գրքեր, տո լի ամենաշատ ազդեցություն թողած գրքեր, ովա՞ էդ ֆեյսբուքից գլուխ հանում։
Ասի ես էլ միանամ խրախճանքին ու գրեմ գրքերի մասին, որ հա, տենց հետք են թողել, ուժեղ տպավորել, աշխարհընկալում ձևավորել։ Բայց մենակ ցուցակ – տենց հետաքրքիր չի, որովհետև էդ գրքերը հետք են թողել ոչ հենց այնպես, այլ որոշակի կոնտեքստում ու միջավայրում։ Երկար-բարակա ստացվելու, բայց գրեմ, թե չէ մի օր մոռանալու եմ սրանք։ Կարդալ այս տարրի մնացած մասը »
-Չիիի, չիիի։
«Էս շան լակոտն ինչ էլ ուժեղա»;-էդ մտքումս եմ ժպտում։
Բայց համառ պայքարը վերջը արդյունք տվեց.
-Լաաավ, լաաավ, ըհը, իջի։ Կամաց, արա, չընկնես։
Է ո՞ւմ կասես «չընկնես»։ Ազատություն ստացավ ու էս կողմ վազվզեց, էն կողմ վազվզեց, գետնին նստեց, վեր կացավ, հետո էլի նորից, հետո մի քանի անգամ լավ թրմփաց ու նորից վեր կացավ։
Հետո կարևոր գործ գտավ, ասֆալտ քչփորել։ Մոտ 5 րոպե բանիմաց ու գործից հասկացող մարդու դեմքով կռացած ասֆալտն էր փորձում քչփորել։ Ապարդյուն։
Հետո հայացքը ընկավ մի հատ փոքր քարի կտորի վրա։ Էդ փաստն ուշադիր հայացքիցս աննկատ չմնաց ու ուղեղս արագ եզրակացություն տվեց, որ. «Պահո, էս շան լակոտն աչքիս ուզումա քարը բերանը տանի»։ Միաժամանակ աջ ձեռքս ավտոմատ շարժումով փորձեց կանխել … ուշացավ։ Օֆ, է, ծերանում եմ։
Սկսվեց քարի ազատագրման հատուկ օպերացիան, որը բարեհաջող ավարտվեց մոտ 10 վայրկյան պայքարից հետո։ Բայց շրջապատում էնքա՜ն ուրիշ քարեր կային։
-Լավ, ֆսյո, արի շորերդ մաքրենք ու գնանք ներս։
Հետաքրքիր գործեր ներսում էլ կան։ Օրինակ՝ կարելի է զբաղվել դեռ սովետից մնացած բատարեյկաների ապամոնտաժումով։ Ճիշտ է, դրանք բերանը տանել չի ստացվում, բայց էդ ոչինչ, փորձել միշտ էլ կարելի է։ Ճիշտն ասած ապամոնտաժելու բոլոր ջանքերն էլ արդյունք չտվեցին։ Էդ էլ ոչինչ, ինքը միակը չէր, ով արդյունքի չհասավ. օրինակ՝ միջանցքում մի աղջիկ որոշեց օգնի շորերը կարգի բերել։ Հա, բա ոնց, որ դա հնարավոր բան լիներ, էնա ես կանեի էլի, կարողա՞ էդքանը չեմ ֆայմում։ Մի խոսքով, մի քանի անհաջող փորձից հետո աղջիկն ուղղակի ստիպված էր իմ «բա որ ասում էի» ասող հայացքի տակ ընդունել իր պարտությունը։
Տղես ոնց որ Լակոնիկից լինի: Իրա բառային ֆոնդում բացառապես էն բառերն են, որոնք անհրաժեշտ են իր ցանկությունների կամ շրջապատում կատարվող իրադարձությունների մասին մեզ մինիմալ ծախսով տեղյակ պահելու համար:
Օրինակ` տա – տուր ծասիկ – ճաշ; սոված եմ գույ – ծարավ եմ բաբան – բանան եմ ուզում պկա – պուլտ; հեռուստացույցը միացրեք փո – փոխեք էս ալիքը, դուրԸս չի գալիս պիպիկ – պիպի ունեմ կամ արդեն չունեմ տիշիկ – նախորդ կետի արդյունքը պոկա – հաջողություն; ես գնացի; մուլտիկը պրծավ (ռուս. пока-ից) օյ նի – վայ ընկա; չեմ ուզում (ռուս. ой нет-ից) կակաձիիիլ – միացրեք սիրածս մուլտիկները (ռուս. крокодил-ից, ի սկզբանե կոկորդիլոս Գենայի ու Չեբուռաշկայի մուլտիկ, բայց հիմա նոմենկլատուրան ընդլայնվելա, իսկ տերմինը մնացել նույնը) կարծիիին – տեսեք նկարա; տվեք էն նկարը խաղամ (ռուս. картина-ից) չի – հանեք ինձ մանեժից/սալյակից; իջեցրեք գրկից բա – բարձրացրեք; ուզում եմ մանեժի պատերով մագլցեմ; բացեք վոոոտ տակ – էս մի գործն էլ արեցի (ռուս. вот так-ից) գկա – ուզում եմ գլուխկոնծի տամ գիկի – մամա, գրկի մամա – մամ, ո՞ւր ես, արի ստեղ տատա – տատիկ, ո՞ւր ես, արի ստեղ պապա – վայ, պապան եկելա գործից մանե – մանեժ մի – մի տարեկան եմ բիբիկ – տեսեք մեքենայա բաբիկ – տեսեք բադիկա կոխիի – տեսեք կոշիկա գնդա – վայ, գնդակ; ուզում եմ գնդակով խաղալ; գնդակը տվեք
Վաաբշե, որ ուզում եք իմանալ, հայերիս քաղաքակրթական առաքելությունը էս երգրին տարածաշրջանին տիրություն անելնա։ Հա, լուրջ, ասենք խոսքի կա բռեմյա բելըվը չելավեկա, տենց էլ կա բռեմյա առմյանինա։
Ու էն, որ մենք էս տարածաշրջանով չենք զբաղվում, դրա համար էլ սենց բառդակա ու մենք էլ էդ բառդակի դուզ մեջտեղում ենք։ Աստված էլ մեզ լավ աչքով չի նայում, բա մեր աչքն էլ չի հանու՞մ։ Մեզ առաքելությունա տվել, մենք մատներս մատին չենք խփում։
Դրա համար զբաղվելա պետք ու տարածաշրջանը միավորել մեր բարձր հովանու ներքո։
Հմի, ի՞նչ տեսք կարա ունենա տարածաշրջանի ժողովուրդների հովանավորությունը։ Սամո սաբոյ առաջնահերթ պտի կազմալուծվի այսպես կոչված «Ադրբեջանի Հանրապետությունը», որպես համամարդկային արժեքներին սպառնացող նեոնացիստական պետություն։ Դրա տեղում պիտի ստեղծվեն ազգային-էթնիկական սուվերեն միավորներ, այդ թվում` էթնիկ ծագումով կովկասյան թյուրքերի համար։
Բայց մեր հովանավորչությունը չի կարող ու չպիտի սահմանափակվի զուտ ֆիզիկական ազատագրմամբ։ Մեր պատմական առաքելությունը, ինչպես ասեցի, էդ ժողովուրդների համար պատասխանատվություննա։ Ու մենք իրավունք չունենք էդ պատասխանատվությունից խուսափել։ Ըստ այդմ, մենք այդ սուվերեն միավորների համար մեր վրա պիտի վերցնենք նրանց արդար դատական համակարգով (նաշ սուդ սամիյ սպռավեդլիվիյ սուդ վ միռե!!! ու էդ դատարանն, ի դեպ, պիտի ապահովի լիարժեք դենացիֆիկացիայի պորցեսի իրականացումը), ներքին և արտաքին անվտանգությամբ ապահովելու խնդիրները, ինչպես նաև աշխարքում նրանց իրավունքներն ու շահերը ներյակացնելու պարտականությունը։
Ներքին հարցերը իրենց ազգային-էթնիկ սուվերեն տարածքում իրանք կլուծեն, իհարկե, պադ նաշիմ չուտկիմ ռուկավոդստվըմ ի նաստավլենիեմ։
Իհարկե, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան Հայաստանի հպատակություն ընդունել, նրանց այդ հնարավորությունը պիտի տրվի։ Օրինակ` ծառայելու միջոցով, օրինակ` հատուկ օտարեկրացիների համար ստեղծված «արտասահմանյան լեգիոնում»։ Կծառային, Հայաստանի շահերը կներկայացնեն տարբեր խաղաղապահ ու խաղաղարար գործողություններում ու կվաստակեն Հայաստանի անձնագիր։ Ի դեպ, սա վաաբշե վերաբերվումա բոլորին, ասենք ընտեղ ասորիներ են, ալևիներ են, ղպտիներ են, կովկասցիներ են (ում ռուսները չեն թողնում ծառայել), տո պարսիկներ են ևն։
Ի դեպ, պարսիկների մասին, արա ես չեմ ջոկում, էդ մարդիկ ստեղ առանց հայերենի շատ վատ են յոլա գնում։ Դրանց պետքա հայերեն սովորացնել, որ ասենք իրանց էրեխեքը կարենան օգտվեն կրթություն ստանալու իրավունքից. նորմալ դպրոց գնան, իրանք էլ կարենան էրեխեքի դասերը ստուգեն։ Համ էլ վերջիվերջո հարևանների հետ շփվել կա,կոֆե խմել կա, նարդի քցել կա, բանա ” էդ մարդիկ էս սաղ հաճույքներից զրկված են։ Դա անընդունելիա ու հակամարդկային։ Էս ի միջի այլոց եմ ասում։
Տակ վոտ,վերադառնալով մեր միսիային։ Ասենք, խոսքի խի՞ օրինակ մենք չենք անցկացնում ֆուտբոլի Կովկասի չեմպիոնատ։ Էդպիսի չեմպիոնատ անցկացնելու օրինական իրավունքն ու պարտականությունն ի վերուստ մեզա տրված։ Նույնն, ի դեպ, վերաբերումա բոլոր սպորտաձևերին, ընդ որում` և սիրողական, և պրոֆեսիոնալ։ Էդ ամեն ինչը ցույց տալու համար էլ պտի էղնի համակովկասյան հեռուստաալիք։ Ու վաաբշե, ստեղ պետքա հնդիկներից ու արաբներից բացի, էդ ձեր կովկասներից էլ գան սովորելու, ոչ թե գնան էդ ախմախ մոսկվաները։ Մչյալոց, էն վերևում պարսիկների մասին գրածս հնդիկներին ու արաբներին էլա վերաբերում, չնայած … արա դե էդ հնդիկները շատ գեշն են է ախր, չնայած մեջները մեկ-մեկ սիրուն ու սպիտակ ծտեր են էղնում։
Հնգամսյա երեկոյան դասընթաց լրագրողների, քաղաքագետների և ընդհանրապես հակամարտություններով ու ռազմական թեմաներով հետաքրքրվողների համար։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ
Հայաստանը XXI դարում. խնդիրներ, սպառնալիքներ, մարտահրավերներ։
Ուժերի բալանս. տարածաշրջանի զինված ուժեր, ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ։
Պատերազմող մոլորակ. հակամարտություններ՝ Հյուսիսային Կովկասից մինչև Սիրիա, Աֆղանստանից մինչև Բալկաններ, միջազգային խաղաղապահ գործողություններ, պատերազմի ոչ ավանդական ձևեր։
Անկախության տարեգրություն. Արցախյան շարժում, պատերազմ, անկախության առաջին տասնամյակ։
Ռազմավարական աշխարհագրություն. Հայաստան և հարակից շրջաններ։
Մեդիագրագիտություն. արդյունավետ աշխատանք տեղեկատվության հետ, աղբյուրների վերլուծություն, քննական մտածողություն, տեղեկատվական անվտանգության հարցեր, նոր մեդիա գործիքներ։
Քարոզչության անատոմիա. տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու PR, հայկական և արտասահմանյան փորձի վերլուծություն, քարոզչական միֆեր, թեզեր։
Ավելի մանրամասն տեղեկությունների, այդ թվում՝ դիմումի ձևի մասին կարող եք անցնել հետևյալ հղումով։
Ուրեմն ամսի 27-ին մեր Մենթոր Գրաֆիքսի նոր դուքյանի պաշտոնական բացումն էր։ Ընկերության ղեկավարություն, վարչապետ ու մի դափոն լրագրող։
Քանի որ պաշտոնական ճառեր չեմ սիրում (իսկ այդ օրը դրանք շատ էին), իսկ լրագրողներին էլ ավելի քիչ եմ սիրում, իմ համար իմ աշխատատեղում նստած գործս էի անում ու «Հինգալլա-հինգալլա»-յի եբրայերեն տարբերակը լսում (ի դեպ, շատ հավեսն է, լսեք այստեղ)։
Մեկ էլ շրջվում եմ ու կողքս վարչապետն է, հետն էլ էդ մի դափոն լրագրողները от судьбы не уйдешь։
Ստանդարտ հարցուպատասխաններ. ի՞նչ ես անում, ինչքա՞ն ժամանակ ես աշխատում ևն։ Վերջում էլ արմնյուզի լրագրողը «контрольный выстрел» արեց, հարցնելով, թե էդ ծրագիրը, որ գրում են, օգտատերերը ո՞նց են օգտագործելու։ Ո՜նց եմ ափսոսում, որ չֆայմեցի ասեմ, թե ֆեյսբուքի application-ա լինելու հատուկ։
Ի դեպ, հետագայում պարզվեց, որ էդ պաշտոնական ճառասացությանն իզուր չգնացի, որովհետև ընկերության ղեկավարների ելույթների թարգմանությունները արվեստի գործեր էին ու արդեն 2-րդ օրն է անեկդոտների թեմա են։ Օրինակ «millions of code lines»-ը թարգմանվել էր «միլիոնավոր կոդի գծեր»։
Մահացել է Սոս Սարգսյանը։ Վերջինն իր սերնդից՝ իր մեջ կուտակած այդ սերնդի ո՜ղջ իմաստությունը։ Թումանյանական ինչ-որ բան կար նրա մեջ, ինչ-որ բան Դաշտենցի հերոսներից, ինչ-որ բան կորուսյալ հայրենիքից։
Ու ահա, վերջ. չկա այլևս Վարպետը, չկա այդ սերունդը։