«Նորություններ/Новости» խորագրի պահոցը

Էտ Քադաֆիին խի՞ խփին։ Տղա էր էլի, դաժը հրեաների մասին էր մտածում։ Բայց դե, մյուս կողմից էլ ինքնա մեղավոր, պտի ոչ թե Սարկոզիին ու Բեռլուսկոնիին պարտքով փող տար, այլ ՀՕՊ-ի թարմացումը չուշացներ, նենց որ սաղ սուտա, մարդը մի հատ տանկ առեք, գառաժը դրեք, թո մնա։

Հ.Գ.
Ի դեպ, վայթեմ հայերենում Քադաֆի չի, Ղադաֆիա, բայց դե էտ արդեն երևի ոչ մեկի տանձին չի։

Պիտակներ. ,

Օկուպացիան՝ հիմա. Երևան–Նյու-Յորք զուգահեռների մասին

Աղբյուրը։

Արևմուտքում թափ է առնում Օccupy Wall Street շարժումը, որի մասնակիցները բողոքում են խոշոր ընկերությունների ու բանկերի անսանձ ագահության, իշխանության ու կապիտալի սերտաճման, գործազրկության դեմ։ Շարժումը սկսել էր Նյու-Յորքից, ուր սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ առաջին բողոքի ցույցը։

Ըստ «պաշտոնական վարկածի» շարժման հրահրողը կանադական Adbusters ամսագիրն էր, որը քարոզչություն է վարում նյութապաշտության մշակույթի դեմ, թեպետ և ոմանք պնդում են, որ այստեղ էլ է խառը Ֆիգարոյի Ջորջ Սորոսի մատը։

Մի կողմ դնելով դավադրապաշտական տեսություններն՝ այնուամենայնիվ, որպես դիզայներ ու հանրային կապերի ոլորտից տեղյակ մարդ չեմ կարող չնկատել որոշ զուգահեռներ թե´ խորհրդանիշների, թե´ եզրաբանության մակարդակով։

Occupy Wall Street! — Հիմա´

Ի դեպ, վաղուց եմ նկատել, որ «սորոսաշունչ» շատ շարժումներ հաճախ իրենց նեղություն չեն տալիս ինչ-որ նոր բան ստեղծել և օգտագործում են մոտավորապես նույն հնարքները, ներառյալ խորհրդանիշները (օրինակ՝ 1 2 3)։ Ի դեպ, երեկ ՀԱԿ-ի ակտիվիստներից մեկն, ում ցույց տվեցի մի տեսանյութ այն մասին, թե ինչ դաժանորեն է ոստիկանությունը ցրում խաղաղ ցուցարարներին, եւս մեկ զուգահեռ տարավ, արդեն առասպելաբանական մակարդակով. «Յա, փաստորեն սրանք էլ իրենց Բազազն ունեն»։

Ընդհանրապես, շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են հայ «հեղափոխասերներն» արձագանքում այս շարժմանը։ Իմ դիտարկումներով մերոնք հիմնականում գերադասում են «չնկատել» արևմտյան իրենց կոլեգաներին, քանի որ մեր արևմտամետները չեն հանդուրժում որպես դրախտ ընկալվող Արևմուտքի պատկերի վրա և որևէ բիծ։ Ու եթե Եգիպտոսի կամ Թունիսի բողոքները, օրինակ՝ ՀԱԿ-ի որոշ ակտիվիստներ լուսաբանում էին օր ու գիշեր, ապա Occupy Wall Street շարժման թեման մի տեսակ հանգցնում է մերոնց հեղափոխական խանդավառությունը։

Պիտակներ. , ,

Մահացել է Վանուշ Խանամիրյանը 🙁 Հազար օղորմի։

Պիտակներ. ,

Երկու շատ հետաքրքիր հոդված հոգեբանության մասին.

Երբ ինքնապահպանման բնազդը հակասում է հրամանին։
Ա. Մոուսենի զանգվածային խուճապի և սոցիալական կապվածության տեսությունը։

Պիտակներ. ,

Օմերիգյան արտադրության թարմ քաղբանտարկյալներ։ 80 հատ։

Պիտակներ. , ,

Վտառոյ պաշյոլ

Արա, բա մարդ սրանցից գոնե մի քանի հատ չունենա՞ր: Չնայած, մյուս կողմից էլ կարողա ռեկլամին ենք խաբնվում, իսկ իրականում օդա, ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Բայց սիրուն ա շատ, երևի ամենասիրուն ինքնաթիռներից մեկնա աշխարհում:

Պիտակներ. , ,

Գյուգյուլը որոշելա, որ մարդկությունն անպայման պիտի տեղեկանա, թե ինչ է կարատվում Սիրիայում ու Յութուբի հիմնական էջում, աջից այս պահին տեղադրված է “Syrian Protesters Take to Streets Amid Violence” վերնագրված բլոկը։ Բնականաբար դա արվելի միայն և միմիայն այն նպատակով, որ խոսքի ազտություն լինի, հանկարծ չմտածեք, թե գյուգյուլը ըտեղ ինչ-որ ուրիշ շահերա հետապնդում։

Հ.Գ.
Ժամանակակից էլեկտրոնային առասպելաբանությունում երկու առավել ուժեղ աստվածություն կա. Մայքրոսոֆտ և Գուգլ, ընդ որում առաջինը համարվում է մարդկությունը ստրկացնել ձգտող, օրն ի բուն մարդկությանը կյանքը դժվարացնելու ու թունավորելու մասին մտածող, չար աստվածություն, իսկ երկրորդն ընդհակառակը` բարի, մարդկության մասին մտածող, մարդկության կյանքը հեշտանցող։ Բայց արի ու տես, որ Գուգլը շուտով Մայրքոսոֆտին կտա ու կանցնի, ըհը։ Մի խոսքով, չարը հաղթում է բարուն, իսկ երկնքից էլ երեք խնձորի տեղը շատ-շատ մի հատ ընկնի, էն էլ կծած։

Պիտակներ. , ,

Փաստորեն օգոստոսի 12-ից Արամ Քոչարյանն այլևս Լոռվա մարզպետ չի լինի: Քանի որ և մարզի, և Վանաձորի ղեկավարությունից խիստ դժգոհ եմ, ցանկացած փոփոխությունից գոնե չեմ տխրում: Շատ հետաքրքիր է, թե ո՞վ կստանա մարզպետի պաշտոնը: Մամուլում խոսում էին Վահրամ Բաղդասարյանի թեկնածության մասին: Եթե այդ լուրերը հաստատվեն, և նոր մարզպետ դառնա Վահրամ Բաղդասարյանը, ապա … այսպես ասեմ, դա կլինի առաջին դեպքը, երբ մարզի նոր ղեկավարի հետ ես որոշակի դրական հույսեր կկապեմ:

Պիտակներ. ,

Պիտակներ. , , , ,

«Միլէքս-2011»-ին լեհերը հետաքրքրված էին Հայաստանի ռազմական արդյունաբերությամբ ու խոստացել էին գալ Հայաստան համագործակցության հնարավորությունները մանրամասն քննարկելու համար (տեսանյութը այստեղ)։ Ու եկան.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական և հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով:

Պիտակներ. , ,