«14/08/2014»-ի պահոցը

«Քաղաքացիական հասարակության» մասին

Նկատված է, որ որոշ մարդիկ «քաղաքացիական հասարակություն» ասելով նկատի են ունենում բացառապես իրենց և իրենց սեղանակիցներին։

Իսկ ոչ սեղանակիցներն ու առավել ևս մատուցված ուտելիքները չսիրողները համարվում են անճաշակ, ոչ առաջադեմ և հետամնաց։ Եվ որպես այդպիսիների, նրանց մերժվում է անգամ իրավունքներ ունենալը։

Բնականաբար այդպիսի «քաղաքացիական հասարակությունները» շատ արագ ինքնամարգինալանում են՝ դառնալով մեժդուսաբոյչիկ։ Ու իրականում այդ երևույթին ավելի ճիշտ է անվանել քաղքենիական, ոչ թե քաղաքացիական հասարակություն։

Ինքնին հասկանալի է նաև, որ իրական քաղաքացիական հասարակության կերտման հետ այդ քաղքենիական հասարակությունը ոչ մի կապ չունի՝ բացի տերմինի հաշվին պարազիտանալուց։ Ավելին, քաղքենիական հասարակությունն անհամատեղելի է քաղաքացիականի հետ, քանի որ վերջինս ենթադրում է գիտակցված ու պատասխանատու ազատություն և ընտրություն մարդու կողմից, այլ ոչ թե ճաշակի կուլտիվացիա ու պարտադրում։

Հ.Գ.
Հա, ասեմ նաև, որ վերևում գրվածը քաղաքացիական հասարակության անունից չի գրված և ընդամենը գյուղացիական հասարակության ներկայացուցչիս անձնական դիտարկումների հանրագումարն է։

Պիտակներ. ,

Ուկրաինայի դասերից

Սառը պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ը գնաց որոշակի զիջումների։ Պարտվող ԽՍՀՄ-ի ղեկավարներին թվում էր, թե այդ զիջումները կօգնեն, որ սառը պատերազմն ավարտվի։ Դիրքեր զիջելը դա խաղաղության գինն էր, որը ԽՍՀՄ ղեկավարությունը վճարեց։

Արդյունքում մոտ քառորդ դար էլ չանցած Ռուսաստանը նորից է մտնում սառը պատերազմ, բայց արդեն անհամեմատելի ավելի վատ դիրքերից։

Հետևություն մեր համար. «դիրքեր/հողեր խաղաղության դիմաց» բանաձևն անհեթեթություն է։ Խաղաղության դիմաց պիտի վճարվի միայն խաղաղությամբ։

Հ.Գ.
Ուրեմն վերոհիշյալ տողերում ոչ մի բառ չկա էն մասին, թե ովա հրեշտակը, իսկ ովա բոբոն։ Ու ոչ մի բառ չկա նաև էն մասին, թե ում մեղքն էր, որ սենց եղավ, ով առաջինը սկսեց ու նույնիսկ, թե ում կողմից պտի մենք լինենք։ Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, նմանատիպ որևէ բան եք տեսել էս տողերում, ապա կներեք, բայց դա արդեն ձեր պրոբլեմնա։

Պիտակներ. , , , ,