Ժամանակին գրել էի, որ Մայր Աթոռի կայքը փինաչիներն են սարքել: Լավ, ենթադրենք Մայր Աթոռում ժամանակակից չրթիկներից հեռու մարդիք են ու մի փինաչու են ռաստվել: Բա ի՞նչ ասենք ՎիվաՍելի մասին: Այնտե՞ղ էլ են ժամանակակից չրթիkներից հեռու: Ուրեմն մտնում ես http://vivacell.am ու անմիջապես բացվում է http://83.217.255.89/ ու դրանից հետո կայքում ուր էլ փորձես մտնել, IP հասցեով է լինելու : Ջան եմ ասել: Գումարած դրան կայքում հղումների կեսը չեն աշխատում: Ասենք ուզում ես իմանալ, թե “Ինչպես կարգավորել բջջային հեռախոսը”, որի հղումը սա է. http://vivacell.am/index.php?menu=1645&lng=1 : Սա չի աշխատում և սեղմելուց բացում է http://83.217.255.89/: Պետք է մատիցդ հոտ քաշես, ֆայմես, որ կարելի է “http://vivacell.am/index.php?menu=1645&lng=1”-ի փոխարեն փորձել գրել “http://83.217.255.89/index.php?menu=1645&lng=1”, որ աշխատի: Եթե խոսքը հեռահաղորդակցության ոլորտի ընկերության մասին չլիներ, կարելի էր էլի մի տեղ հասկանալ: Մի խոսքով, հուսամ, որ շուտով կուղղեն:

UPD.

Կարծես թե նորմալ է աշխատում արդեն: Գրելուս ընթացքում ուղղել են ամեն ինչ, բայց դե մինչ այդ մի քանի ժամ գլյուչտ էր անում: