Տղես ոնց որ Լակոնիկից լինի: Իրա բառային ֆոնդում բացառապես էն բառերն են, որոնք անհրաժեշտ են իր ցանկությունների կամ շրջապատում կատարվող իրադարձությունների մասին մեզ մինիմալ ծախսով տեղյակ պահելու համար:
Օրինակ`
տա – տուր
ծասիկ – ճաշ; սոված եմ
գույ – ծարավ եմ
բաբան – բանան եմ ուզում
պկա – պուլտ; հեռուստացույցը միացրեք
փո – փոխեք էս ալիքը, դուրԸս չի գալիս
պիպիկ – պիպի ունեմ կամ արդեն չունեմ
տիշիկ – նախորդ կետի արդյունքը
պոկա – հաջողություն; ես գնացի; մուլտիկը պրծավ (ռուս. пока-ից)
օյ նի – վայ ընկա; չեմ ուզում (ռուս. ой нет-ից)
կակաձիիիլ – միացրեք սիրածս մուլտիկները (ռուս. крокодил-ից, ի սկզբանե կոկորդիլոս Գենայի ու Չեբուռաշկայի մուլտիկ, բայց հիմա նոմենկլատուրան ընդլայնվելա, իսկ տերմինը մնացել նույնը)
կարծիիին – տեսեք նկարա; տվեք էն նկարը խաղամ (ռուս. картина-ից)
չի – հանեք ինձ մանեժից/սալյակից; իջեցրեք գրկից
բա – բարձրացրեք; ուզում եմ մանեժի պատերով մագլցեմ; բացեք
վոոոտ տակ – էս մի գործն էլ արեցի (ռուս. вот так-ից)
գկա – ուզում եմ գլուխկոնծի տամ
գիկի – մամա, գրկի
մամա – մամ, ո՞ւր ես, արի ստեղ
տատա – տատիկ, ո՞ւր ես, արի ստեղ
պապա – վայ, պապան եկելա գործից
մանե – մանեժ
մի – մի տարեկան եմ
բիբիկ – տեսեք մեքենայա
բաբիկ – տեսեք բադիկա
կոխիի – տեսեք կոշիկա
գնդա – վայ, գնդակ; ուզում եմ գնդակով խաղալ; գնդակը տվեք