Հետ եկա Երևան: Մոտ մի շաբաթ չէի երևում, ասեմ, որ այդ մի շաբաթում փորձնականորեն ապացուցվել է, որ կյանք առանց ինտերնետի գոյություն ունի, համենայն դեպս այն վայրերում, որտեղ կա հեռուստացույց ու մեկ էլ ներքևի հարկի հիստերիկ հարևան ում հիստերիկայի շնորհիվ ու պատճառով ահագին խողովակ փոխվեց:

Անինտերնետ կյանքի որոշ մանրամասներ cut-ի տակ:

Էլ ինչ է գլխներովս անցել այս մեկ շաբաթում: Ուրեմն, սեպտեմբերի 3-ին «Քարտեզի օր» էր: Ասեմ, որ հենց սեպտեմբերի 3-ին հ2-ով աչքովս ընկան ճիշտ քարտեզներ: Մտածեցի, թե հալիցյունացիա է (այ մարդ, ովա է էս բառը հնարել, մինչև գրեցի, հոգիս դուրս եկավ, էն էլ երևի սխալ եմ գրել), բայց հաջորդ օրն էլ տեսա: Խնդրում եմ, կամ հաստատեք, որ հա, հ2-ն իրոք ադումալսյա, կամ էլ մի լավ բժշկի տեղ ասեք:

Գլխներովս անցան նաև Վախթանգ Դարչինյանի ու մյուսների ելույթները «HAMALIR ARENA»-այում (հա, հա, գովազդային պաստառներին տենց էլ գրած էր, չգիտեմ, ինձ բացել էր): Ասեմ, որ լավ անցան, բոլորն էլ հաղթեցին: Նկատված թերությունները. Վարդան Թադևոսյանը չգիտես ինչու փորձում էր նմանակել էն որ մի հատ գյադա կա է, որ միշտ բոքսում տենց ներկայացնողա աշխատում, այ դրան: Այ մարդ, ասա լուրջ տղա ես, քեզ քո նման պահի էլի: Երկրորդ թերությունն իհարկե էն էր, որ Հայաստանում անգլերենի թարգմանիչ, ինչպես պարզվեց չկա: Բա: Իսկ դուք դեմ եք օտարալիզու դպրոցներին: ԴուրԸս եկավ, որ Վախթանգը իրա հարցազրույցը ինքն էլ թարգմանում էր, ճիշտա, թարգմանում էր իրա իմացած միակ հայերենին ” Վանաձորի, ավելի կոնկրետ՝ Երրորդ մասի (հա, Վանաձորն էլ ունի իրա նույնքան հայտնի Երրորդ մասը) փողոցի հայերենին, բայց դե տղեն էտքանն էլա ֆայմեց, իսկ մի եքյա կազմակերպիչներ չէին ֆայմել: Մի խոսքով, հալալա Դարչինյանին, համ կրեց, համ էլ ֆայմով տղայա:

Ասեմ նաև, որ անցած շաբաթ ևս մեկ անգամ ամրապնդվեց հայ-անդորրական դարավոր բարեկամությունը, 0:3 ու 3 միավոր մեր հաշվին: Տեսնենք, թե սլովակների հետ ոնց կխաղանք:

Գլխներովս ևս մի ուշագրավ բան անցավ երեկ «Երկիր Մեդիա»-յով, մի հատ անցավ, հետո մի հատ էլ նորից անցավ. քլնգում էին Վանաձորի քաղաքապետին ու նենց մանրամասն էին քլնգում: Քլնգում էին Վանաձորի մաքրման կայանը ուտելու հետ կախված: Ափսոս, որ և հաղորդումը, և հաղորդման կրկնությունը կեսից նայեցի: Եթե ինչ-որ մեկը հղում տա, շնորհակալ կլինեմ: Չնայած, երևի «Երկիր Մեդիա»-յի կայքում կլինի, մի քիչ հետո կփնտրեմ:

Վանաձորյան հաջորդ նեգատիվը սա է.

Նոր մուտք են սարքում: Իմ համեստ կարծիքով այլանդակություն է: Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում, այդ սյուների տեղում վախտին եղևնիներ էին, բայց միգուցե դավաճանում է: Հա, ցանցում փնտրեցի ու հայտնաբերեցի, որ ինձնից առաջ էլ են դժգոհողներ եղել: Մեկ-մեկ ուրախանում եմ, որ Վանաձորում այնքան փող չկա, որքան Երևանում, թեև եղածն էլ քիչ չի, ուտում են:

Լավ, նեգատիվը մի կողմ: Դրականից ասեմ. այս վարսավիրանոցը ինչ ինձ հիշում եմ, կա ու կա նույն տեսքով, նույն կահավորմամբ: Երևի կենդանի մնացած ամենահին վարսավիրանոցն է, իր տարեկիցները վաղուց արդեն չկան: Ձեր համար երևի հեչ, բայց ինձ համար անցած-գնացած տարիներ հիշացնող բան է, թեև կյանքումս այնտեղ երկու անգամ եմ մազ կտրել, մեկը երեխա ժամանակ, մյուսը՝ մի քանի օր առաջ, բայց դա կարևոր չի, այդ անցած-գնացածից ինչ-որ մթնոլորտ կա այդ վարսավիրանոցում:

Ու էլի դրական. չնայած այն ամեն ինչին, ինչ անցել է Վանաձորի գլխով, քաղաքը եղել է ու մնում է Կանաչ Քաղաք: Ստորև մի քանի նկարներ: Հա, նկարները քննադատելը թավը չի, ես լուսանկարչությունից ու էտ բոլոր ֆոկուս բռնացնելներից ոչ մի բան չեմ հասկանում: Բոլոր նկարները սեղմելու դեպքում մեծանում են:

Հ.Գ.
Էտքան էլ անինտերնետ կյանքի մանրամասներ չստացվեց, բայց դե կյանքա, տենց էլա պատահում:
Հ.Հ.Գ.
Հա, մոռացա ասեմ, պարզվումա, որ կովերը շներից ոչ պակաս են կարողանում աղբաման քչփորել: