Ոստիկանության կայքից (ի դեպ, շատ տապոռ կայքա).
2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 294 մարդ զոհվել է, 2670-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
2009 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 2002 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 325 մարդ զոհվել է, 2753-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
…
2010 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված 1974 ճանապարհատրանսպորտային պատահարներից 206-ը տեղի է ունեցել մինչեւ 16 տարեկանների մասնակցությամբ, ինչի հետեւանքով 16 անչափահաս զոհվել է, 222-ը՝ ստացե տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշված դեպքերից 119-ը մինչեւ 16 տարեկանների վրաերթերի դեպքեր են, ինչի հետեւանքով 11 անչափահաս զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011-ի անցած ամիսների ամփոփ տվյալներ չկան, իսկ օր առ օր հաշվելու հավես չունեմ: