Գյուգյուլը որոշելա, որ մարդկությունն անպայման պիտի տեղեկանա, թե ինչ է կարատվում Սիրիայում ու Յութուբի հիմնական էջում, աջից այս պահին տեղադրված է “Syrian Protesters Take to Streets Amid Violence” վերնագրված բլոկը։ Բնականաբար դա արվելի միայն և միմիայն այն նպատակով, որ խոսքի ազտություն լինի, հանկարծ չմտածեք, թե գյուգյուլը ըտեղ ինչ-որ ուրիշ շահերա հետապնդում։
Հ.Գ.
Ժամանակակից էլեկտրոնային առասպելաբանությունում երկու առավել ուժեղ աստվածություն կա. Մայքրոսոֆտ և Գուգլ, ընդ որում առաջինը համարվում է մարդկությունը ստրկացնել ձգտող, օրն ի բուն մարդկությանը կյանքը դժվարացնելու ու թունավորելու մասին մտածող, չար աստվածություն, իսկ երկրորդն ընդհակառակը` բարի, մարդկության մասին մտածող, մարդկության կյանքը հեշտանցող։ Բայց արի ու տես, որ Գուգլը շուտով Մայրքոսոֆտին կտա ու կանցնի, ըհը։ Մի խոսքով, չարը հաղթում է բարուն, իսկ երկնքից էլ երեք խնձորի տեղը շատ-շատ մի հատ ընկնի, էն էլ կծած։