Պահանջվում է մատուցող: Եթե անգամ ցանկություն չունեք մատուցող աշխատելու, խորհուրդ եմ տալիս անպայման ծանոթանալ պայմաններին, չեք փոշմանի:
Description:
Ուրախ ռեստորանային համալիրին անհրաժեշտ են երիտասարդ, ուրախ, զվարթ, կյանքից գոհ և երջանիկ, սպասարկման բարձր մակարդակով, ժպտերես, անձնական վատ տրամադրությունը հաճախորդների վրա չփոխանցող աղջիկներ կամ տղաներ` մատուցող աշխատելու համար:
Responsibilities:
” Սրտանց ուրախանալ` հաճախորդներին տեսնելով:
” Ուրախ ժպիտով դիմավորել, տեղավորել և սպասարկել հաճախորդներին:
” Անգիր գիտենալ ռեստորանի ճաշացանկը` հաճախորդներին խորհուրդներ տալու համար:
” Արագ, ճարպիկ, ուշադիր, և անընդհատ հետևել հաճախորդների սեղանի վիճակին և Ջեյմս Բոնդի նման արագ արձագանքել հաճախորդների պահանջներին:
Required Qualification:
” Կայծակի պես արագաշարժ:
” Լեռնային գետակի նման ուրախ և կարկաչուն:
” Արևի պես պայծառ և շողշողուն ժպիտով:
” Եղեգի նման ճկուն` ցանկացած տեսակի հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու համար:
” Մարկոս Ավրելիոսի նման ճարտար լեզվով:
” Շվեյցարական ժամացույցի պես ճշտապահ:
” Մաքրասեր և կոկիկ:
” “Արարատ 73”-ի նման թիմային աշխատանք սիրող և հարգող:
” Մի բանը մի անգամից հասկացող:
Վերցրված է այստեղից. http://www.career.am/Job.aspx?JobID=861
#1, հեղինակ` Armen, 08/10/2015 - 21:36
Չակերտ
Isk ashxatavadz@ ev grafik@?
#2, հեղինակ` Koreolan, 18/11/2015 - 14:56
Չակերտ
Իրենց պիտի հարցնեք։