Մի տեսակ ուշադրություն չէինք դարձրել, որ հարևանները փետրվարի 3-ին կորցրել են ևս մեկը ինքնաթիռ. ուսումնա-մարտական Սու-25ՈւԲ` Կյուրդամիրի ավիաբազայում վայրէջք կատարելիս: Սա արդեն լավ, բարի ավանդույթ է դառել ու դա չի կարող չուրախացնել: Մինչ այդ ադրբեջանցիներն արդեն կորցրել էին մեկ Միգ-29ՈւԲ Կասպից ծովի վրա և մեկը Սու-25 Դալյարի ավիաբազայի մոտ, իսկ օդաչուները զոհվել էին: Ճիշտ է, այս դեպքում երկու օդաչուն էլ հասցրել են լքել ինքնաթիռը, ինչը, իհարկե, ավանդույթների խախտում է:
Ըստ պաշտոնական վարկածի ինքնաթիռի վթարի պատճառը վայրէջքի ժամանակ շասսիի չբացվելն է եղել: Ճիշտն ասած մի քիչ տարօրինակ է հնչում: Սու-25-ը շատ դիմացկուն և կենսունակ ինքնաթիռի համբավ ունի և մասնավորապես շասսիի չբացվելու դեպքում վայրէջքը կորպուսով են անում, իսկ այստեղ մի ամբողջ փոխգնդապետ, կապիտանն էլ վրադիր, տեսնելով, որ շասսին չի բացվում, լքում են ինքնաթիռը: