Ըստ www.army-guide.com կայքի Իսրաելը շարունակում է զինել Ադրբեջանին և այս անգամ հարևաններին վաճառել է 5 միավոր 155մմ “Ատմոս 2000” տիպի ինքնագնաց հաուբից, որի հեռահարությունը 41 կմ է: Թե երբ է եղել գործարքը, չեմ կարող ասել, բայց հնարավոր է, որ հետագայում ադրբեջանցիները այս զինատեսակի նոր խմբաքանակ էլ գնեն: Հիշեցնեմ, որ նախկինում Իսրաելն Ադրբեջանին արդեն վաճառել էր անօդաչու ինքնաթիռներ, հրետանա-հրթիռային կայանքներ, հրազեն և այլն: Հետաքրքիր է, մեր դիվանագետները գոնե փորձեր անու՞մ են սրան վերջ տալու համար:
Նկարում “Ատմոս 2000”-ն է ուկրաինական “Մռիյա”-ի վրա բարձվելիս ” ենթադրաբար բարձվում է Ադրբեջան տեղափոխվելու համար:
Բացի դրանից, վերջապես ՄԱԿ ռազմական գնումների մասին հաշվետվություն է ներկայացրել նաև Ադրբեջանը, թեև որևէ նոր բան չկա, հաշվետվությունում միայն հաստատվել է Ուկրաինայի և Բելառուսի ավելի վաղ ներկայացրած տվյալները: