Ոմն հոգեթերապևտ-հոգեբույժ Հարություն Մինասյան խիստ արդիական է համարում Հայաստանում բազմակնություն մտցնելը, քանի որ “ըստ վիճակագրության՝ 7 կնոջը 1 տղամարդ է հասնում”: Հետո էլ ավելացրել է. “կրոնը մեզ շատ բաներ է արգելում, բայց կրոնը մեզ նաև չի օգնում մեր ազգի բազմանալու հարցում”: Ոնց եմ ներվայնանում սենց ապուշություններից: Ինչպես տատիկս կասեր, այ հոգեկան բժիշկ ջան, չի լինի՞ որ քիթդ չխոթես այնպիսի հարցերի մեջ, որոնցից բացարձակ տեղեկություն չունես ու էշ-էշ դուրս չտաս: Հոգեթերապևտ ես, գնա հոգիներ թերապևտի էլի, վայ:

Հայաստանում կանանց ու տղամարդկանց քանակը մոտավորապես հավասար է. 47% տղամարդիք և 53% կանայք ու գոյություն չունի ոչ մի “1 տղամարդուն 7 կին” վիճակագրություն: Չէ, հնարավոր է, որ Հարություն Մինասյանի մոտ թերապևտվելու գալիս են հիմնականում կանայք, բայց “не надо путать свою личную шерсть с государственной”:

Ի դեպ, ինչ վերաբերում է ազգի բազմանալու հարցում կրոնի դերին. նախ բազմանալուն վայթեմ կրոնը չի օգնում և երկրորդ, կրոնի դերը ժողովրդագրության մեջ դա չբազմանալը արգելելն է և ոչ թե հակառակը:

Հ.Գ.
Քանի որ 7 օրից խնդրեցին տեղադրել հղում սկզբնաղբյուրի վրա, տեղադրում եմ. http://www.7or.am/blog/?p=3354&cpage=1 :