Ժողովրդական առած, ասացվածքները դատարկ տեղը չեն հնարել:
1. Աստված մարդուն տվելա երկու աչք, երկու ականջ և նույնիսկ երկու քթանցք, բայց ընդհամենը մի հատ բերան: Այնպես, որ ամեն տեսած ու լսած բան չի, որ պետք է ասես:
2. Քանի դեռ խոսքը բերանումդ է, դու ես իր տերը, հենց բերանիցդ դուրս թռավ, ինքն է քո տերը:
3. Աստված մարդուն ատամներ տվել է ոչ այնքան նրա համար, որ ուտելիքը ծամի, որքան նրա համար, որ լեզուն դրանց հետևում պահի:
Հ.Գ.
Եթե լեզուն բերանում պահելու հետ կապված այլ ասացվածքներ էլ հիշեցնեք, շնորհակալ կլինեմ:
UPD:
4. Լեզուն մարդու թշնամին է:
5. Խելքդ պահիր երկար, իսկ լեզուդ` կարճ: (C) areyon
6. Ամենապարզն էի մոռացել. շատ բան գիտես, քիչ խոսա: