Էս ֆեյսբուքը շատ վատ բանա։ Մի բան գրում ես, կորչում գնումա։ Դրա համար ասի մի քանի վերջին գրառում բլոգ բերեմ. հիշատակ է, թող մնա էլի։

Դեռ մի քիչ հում մտքեր քաղաքական կուսակցությունների մասին։
Հետաքրքիրա, որ Հայաստանում ռեալ պայքար կուսակցությունները տանում են կամ նախագահական, կամ ԱԺ ընտրությունների ժամանակ։ Հա, մի թեթև էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղավ։ Մնացած տեղերում. ընտեղ քաղաքապետեր, ավագանիներ, էլ չասեմ գյուղապետեր – գործնականում զրո պայքար։

Պայքար ասելով նկատի ունեմ էդ բառի ամենալայն իմաստը. քարոզարշավի ակտիվություն, ընտրության ընթացքի վերահսկողություն, ընտրախախտումների դեմ պայքար, ևն, ևն։

Արդյունքում չպայքարելով տենց «մանրմունր բաների» համար, ընդդիմադիր կուսակցությունը թողնումա, որ գործող իշխանությունները մոտենան համապետական ընտրություններին մաքսիմալ կազմ ու պատրաստ՝ ձեռքի տակ ունենալով հնարավոր առավելագուն տնտեսական ու ադմինիստրատիվ լծակներ։
Եվ հակառակը, ընդդիմադիր կուսակցությունն ինքը վերահսկումա հնարավորինս քիչ ռեսուրսներ, որոնց զգալի մասն էլ ծախսվումա երկրով մեկ ընտրությունների պրոցես վերահսկելու համար։ Ընդ որում՝ ռեսուրսներ ասելով նկատի ունեմ և ֆինանսական, և վարչական, և ուժային, և մարդկային ու կադրային։ Օրինակ՝ վերջին նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտ կրակն էր ընկել ընտրությունների արդյունքներից, որովհետև մարդը չուներ կադրային ռեսուրս։

Էս պայմաններում ընդդիմադիր կուսակցության շանսերը համապետական ընտրություններին օրինաչափորեն, բավական համեստ են։ Այդ ընտրություններին քիչ թե շատ համառ պայքար կարող են իշխանություններին պարտադրել մենակ սեփական ֆինանսական լուրջ բազա ունեցող ուժերը. օրինակ ոնց դա արեց ԼՏՊ-ն 2008-ին ու միգուցե կանի ԲՀԿ-ն 2017-2018-ին։ Բայց նման դեպքերի համար էլ կա ադինիստրատիվ ռեսուրսը և վերջապես ուժային բլոկը։

Բայց ՏԻՄ ընտրությունները մեր քաղաքական կուսակցությունների կողմից անարդարացի կերպով են այդպես անտեսվում։ Թեկուզ այն պատճառով, որ իշխանություններին զգալի ձայներ բերողները հենց տեղական ինքնակառավարման մարմիններն են։

Ու օրինակ՝ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին Վանաձորն ու Գյումրին են, ՏԻՄ ընտրություններում հաղթելը շատ ավելի լուրջ հաջողությունա, քան ԱԺ-ում ՀՀԿ-ից հետո 2-րդը լինելը, որովհետև, ինչպես և հին, բարի, ֆեոդալական ժամանակներում, էսօր էլ Հայաստանում իշխանության համար պայքարելու համար անհրաժեշտ է, որ ոտքիդ տակ հող ունենաս։

ՏԻՄ ընտրություններում, և մասնավորապես խոշոր բնակավայրերում հաղթելը ընդդիմադիր կուսակցությանը կտա.

1. ադմինիստրատիվ ռեսուրս
2. ֆինանսական հիմք
3. կադրային ու մարդկային ռեսուրս կուտակելու հնարավորություն
4. հաջող աշխատանքի դեպքում վարկանիշը բարձրացնելու հնարավորություն։

Մյուս կողմից էդպիսի հաղթանակ տանելը հնարավոր է։ Կուսակցության ռեսուրսները չեն բավարարում համապետական ընտրության համար, բայց մի քանի տեղերում հաղթելու դրանք արդեն կարող են բավարարել։ Սա և խոշոր բնակավայրերի (առաջին հերթին՝ Վանաձոր, Գյումրի) «բողոքավոր զանգվածը» միանգամայն իրատեսական են դարձնում նման հաղթանակը։

Էս սենց, մնումա տեսնենք, թե որ կուսակցությունն առաջինը կսկսի լրջով զբաղվել ՏԻՄ ընտրություններով։

Հ.Գ.
Հա, ու էդ կուսակցությունը իմ ձայնը ստանալու լուրջ շանսեր ունի։

Հ.Հ.Գ.
Էս էլ ֆեյսբուքյան գրառումը։