Չկա, չկա, մի բաց նամակ էլ ես գրեմ։ Վերջիվերջո ումի՞ց եմ պակաս։ Սաղ իրար գրեցին, ես էլ գրեմ էլի։

Մտածեցի, որ վայթեմ ընդդիմադիրներին նամակ գրող չի եղել (խոսքն, իհարկե, Ազատության հրապարակի ընդդիմության մասին է)։

2008-ին էլ, հիմա էլ հրապարակում հավաքված ընդդիմադիրներն ասում են, որ հեղափոխություն են ուզում անել ու անելու են։ Բայց ախր, ընդդիմադիրներ ջան, չկա տենց բան, իրականում ոչ ուզածներդա հեղափոխություն, ոչ էլ անելու եք էդ հեղափոխությունը։

Ձեր ուզածն իրականում շատ ավելի քիչ բանա ” ընդամենը իշխանափոխություն եք ուզում։ Բայց նույնիսկ իշխանափոխությունը չեք բաշարելու անել, որովհետև զբաղված եք հեղափոխության մասին անբովանդակ հռետորաբանությամբ, ինչի վրա անիմաստ ժամանակ եք վատնում։ Ախր եթե նպատակն պարզապես իշխանափոխությունն է, տենց էլ պիտի ասվի և աշխատանքն էլ պիտի համապատասխան բովանդակությունն ունենա։

Հեղափոխության մասին ճառերով իշխանություն չես փոխի. վերջիվերջո իշխանության ամրության պաշարը կհերիքի, որ ճառերից չփլվի։

Իսկ զուտ իշխանափոխության հասնելու համար ձեզ լրիվ ուրիշ բանա պետք. ուժեր կուտակել, կոնսոլիդացնել։ Դրա շանսը Րաֆֆին ուներ, բայց նույնիսկ չփորձեց այդ շանսն օգտագործել։ Ու երևի դեռ կարելիա էդ ճանապարհով գնալ, տեսեք, հետո չասեք, թե չզգուշացրի։