Ուշացումով, բայց պատրաստ է նաև Վորդպրես 3.3-ի հայերեն թարգմանությունը։ Այնքան ուշացրի, որ նույնիսկ 3.3.1-ը դուրս եկավ, թեև թարգմանության հարցում այդ տարբերակները չեն տարբերվում։ Այս անգամ ավելացրել եմ նաև Վորդպրեսի ցանցային ռեժիմի հայերեն թարգմանությունը, ինչը մասնակիորեն փոխհատուցում է ուշացումը։
Վորդպրես 3.3.1-ի հայերեն փաթեթը կարող եք վերցնել այստեղից։ Իսկ թարգմանության 3 ֆայլերն առանձին կարող եք վերցնել այստեղից, այստեղից և այստեղից (առաջինը միջուկի թարգմանությունն է, երկրորդը` ցանցի ռեժիմի, իսկ երրորդը՝ ժամային գոտիների)։ Թե ինչպես տեղադրել հայերեն WordPress-ը, կարդացեք այս թեմայով առաջին գրառման մեջ այստեղ։ Ինչպես և նախորդ դեպքերում, այս տարբերակի համար էլ փաթեթը ներառում է նաև Twenty Ten թեմայի թարգմանությունը։
Բացի 3.3-ին համապատասխանեցվելուց, արվել են նաև որոշակի ուղղումներ, վերացվել են նկատված վրիպակները, որոշ դեպքերում փոխվել են թարգմանությունները, սակայն շտկելու և լավացնելու դեռ շատ բան կա։ Բոլոր դիտողությունները և առաջարկները, այդ թվում՝ ուղղագրական, կետադրական, ոճական սխալների մասին դիտողությունները, կարող եք ուղարկել armenianwordpress@gmail էլ. փոստի հասցեով կամ էլ իմ հետ կապի որևէ այլ միջոցով, այդ թվում` այս գրառման մեկնաբանություններում։
Վորդպրեսի նախորդ թարգմանությունները.
WordPress 3.1.2 (համատեղելի է 3.1-ի բոլոր տարբերակների հետ) փաթեթը, ֆայլերն առանձին՝ 1, 2։
WordPress 3.2 (համատեղելի է 3.2-ի բոլոր տարբերակների հետ) փաթեթը, ֆայլերն առանձին՝ 1, 2։
#1, հեղինակ` Ռուբեն, 12/06/2012 - 23:28
Չակերտ
Հարգելի Կորեոլան։
Հազար ներողություն, բայց ձեր կայքից գլուխ չհանեցի, ու մասնավորապես չգտա ձեր անունը (դրա համար էլ դիմում եմ կեղծանունով), էլ․ հասցեն եւ այլն։ Սակայն ինձ չափազանց հետաքրքրեց ՎորդՊրես-ը եւ Ռեւիզիոնիզմը։-)) Եթե դեմ չեք, կուզեի մի երկու հարցի շուրջ ձեզ հետ զրուցել։ Իմ հեռախոսն է․ 091 20 82 69
Հարգանքով՝ Ռուբեն
#2, հեղինակ` Koreolan, 14/06/2012 - 1:36
Չակերտ
Պարոն Թարումյան, անունս Վահագն է։ Մենք նախկինում ծանոթանալու առիթ արդեն ունեցել ենք թալիշական և լեզգիական այբուբենների հետ կապված. Կարեն Վրթանեսյանն էր ծանոթացրել։ Վաղը կզանգեմ։
#3, հեղինակ` artak, 25/09/2012 - 0:22
Չակերտ
Ողջույն Koreolan, լավ գործ եք արել, շնորհակալություն:
Բայց փաթեթների մեջ կցանանայի նաև .po ֆայլերը տեսնել, անհրաժեշտության դեպքում փոխելու համար, եթե հնարավոր է ավելացրեք նաև դրանք:
Նախապես շնորհակալություն
#4, հեղինակ` Koreolan, 26/09/2012 - 16:53
Չակերտ
Բարի, հաշվի կառնեմ։ Եթե կարիք կա, կարող եմ նաև առանձին ուղարկել նամակով։
#5, հեղինակ` artak, 29/09/2012 - 2:52
Չակերտ
Ուղարկեք, եթե դժվար չի, շատ շնորհակալ կլինեմ, մեկել մի այսպիսի բան եմ առաջարկում, կա հայակական ԱյԹի-ական նյութերը ագրեգացնող կայք, ի՞նչ կարծիքի եք, որ այս նյութը այնտեղ նաև վերահրապարակվի, հետադարձ հղումնը դեպի սկզբնաղբյուրը և ձեր անունը որպես հեղինակ իհարկե կպահպանվի:
Կայքը սա է, կարող եք ուսումնասիրել մինջև պատասխանելը
http://hy-it.org
#6, հեղինակ` Անդրեյ Ալեքսանյանց, 31/07/2015 - 11:53
Չակերտ
Հարգելի Կորեոլան,
Ուրախ եմ տեղեկացնել, որ WordPress-ի պաշտոնական թարգմանությւոնը արդեն պատրաստ է և տեղակայված է wordpress.org կայքում 🙂 Այն համարյա ամբողջությամբ արվել է իմ կողմից, բացառությամբ continents and cities ֆայլից, որի համար ես ամբողջությամբ օգտագործեցի ձեր առկա թարգմանությունը։ Հուսով եմ իմանալ ձեր կարծիքը թարգմանության որակի վերաբերյալ։
Հարգանքով,
Անդրեյ
#7, հեղինակ` Koreolan, 11/08/2015 - 23:08
Չակերտ
Ողջույն, շնորհակալություն։ Առաջիկա օրերին կնայեմ ու եթե առաջարկներ ունենամ, տեղյակ կպահեմ։