Նոտբուկիս համար մի քանի մասեր պիտի առնեի, Հայաստանում կամ չկար, կամ էլ հոր գներով էր, ասի դե իբեյից առնեմ։ Ինչ-ինչ պատճառներով հարմար էր, որ ընկերս առներ, բայց դա էական չի։ Գնացինք, ընտրեցինք, առանք։ Բնականաբար Չինաստանից առանք։ Շատ արագ տեղ հասավ ու չաշխատեց։ Գրեցինք վաճառողին ու պարզվեց, որ լավ էլ աշխատում է, ուղղակի մենք ենք մեղավորը, սխալ պարամետրերով մաս ենք պատվիրել։ Դե մեղքը մերն է, մեր անուշադրության հետևանք, ի՞նչ կարող ենք ասել մարդուն, ասինք. «լավ, եթե ունես ճիշտ պարամետրերով մաս, խնդրում ենք տուր մեզ իբեյում հղումը, ճիշտը առնենք»։ Էս չինացիս վերցրեց ու թե. «չէ, դուք մենակ Չինաստանից Հայաստան տեղափոխման փողը տվեք, ես Ձեզ Ձեր ուզած պարամետրերովը անվճար կուղարկեմ»։ Ասինք. «համոզվա՞ծ ես, մենք կարանք առնենք էլի», սա «բա չէ, սաղ լավա»։ Ու ուղարկեց։ Մելըչ, բայց դե պռիյատնը էլի։