Երեւան: Մեդիամաքս: Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսին Հայաստանի ներկայացուցիչները հետարքրքություն են ցուցաբերել ռուսաստանյան “Սմերչ” համազարկի ռեակտիվ համակարգերի /ՀՌՀ/ հանդեպ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, “Ռազմաարդյունաբերական սուրհանդակ” ամսագրին այս մասին հայտնել է “Ռոսոբորոնէկսպորտ” ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը: Նրա խոսքերով, “հետաքրքիր բանակցություններ են անցկացվել Հայաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված էին “Սմերչ”-ով եւ սպառազինության արդիականացմամբ”:

“Ռոսոբորոնէկսպորտ”-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն հատուկ նշել նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կառույցների մասնակցությունը ցուցահանդեսին:

“Մենք երբեք այսքան սերտորեն չենք աշխատել ՀԱՊԿ հետ: Օրինակ, առկա է ՀԱՊԿ անդամ երկրներին ներքին գներով զենք մատակարարելու խնդիրը: Սակայն միշտ չէ, որ դա ձեռնտու է գործարանին: Այն ստիպված է վարկ վերցնել, եւ չկա երաշխիք, որ այս կամ այն երկիրը կգնի իր արտադրանքը: Առաջարկվել է ստեղծել այս հարցի վերաբերյալ առաջարկներ մշակող աշխատանքային խումբ”:

Մեդիամաքսը նշում է, որ 1987 սպառազինության ընդունված “Սմերչ”-ը համարվում է աշխարհում ամենահզորը: «Սմերչ»-ը սպառազինության է դրված ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, Պեռուում, Ալժիրում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Հնդկաստանում:

«Սմերչ» ՀՌՀ-ի արտահանման գինը շուրջ $12 մլն. է:

Աղբյուրը։

Մեդիամաքսը հղում է անում հետևյալ հոդվածին։