Ռուսները շատ թույլ խաղացին ու այն, որ մենք չհաղթեցինք հետևանք էր այն բանի, որ մենք էլ ավելի վատ խաղացինք. փնթի ու թափթված, ահա մեր խաղի բնութագիրը: Այս պայմաններում 0-0 կարելի է ասել, որ վատ չէր:
Դատավորը հայհոյանքների իր բաժինը արժանիորեն վաստակեց: Ռուս ֆուտբոլիստները նույնպես:
Հայ ֆանատները. ես միշտ ասել եմ, որ մեզնից լավ մարզասեր ալամ աշխարհում չկա, տրիբունաները գրեթե չլռեցին “Հայաստան հուփ տուր”, “Հայաստան”, “առաջ” գոռալուց + մի քանի շրջան պտտվող ալիքներ:
Ռուս ֆանատները. նրանք, ովքեր վանդակի մեջ էին, մի երկու տուֆտա պետարդ քցեցին, յանիմ կարանք սենց բան անենք. **** ***** **, թե կարան տենց բան անեն, իսկ նրանք ովքեր հայ սպեկուլյանտների շնորհիվ հայտնվել էին վանդակից դուրս, սասները կտրած խելոք հետևում էին խաղին: Բա ոնց, հանանք բանա՞ էտքան “սևերի” մեջ նստել:
Բերեզովսկին տղայա ու իզուր չէր, որ տրիբունաները պարբերաբար վանկարկում էին իր ազգանունը ” (ի դեպ, ոչ մի ուրիշ ֆուտբոլիստի ազգանուն չվանկարկվեց):
Կոկորդս ցավումա:
Հ.Գ.
Մարզադաշտ մտնելու գործընթացը շատ կացին ձևով էր կազմակերպված, ինչի շնորհիվ նենց կարգին հրմշտոց էր: