Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ դուք սպասում էիք կոշտ պատասխան ՊՆ-ից, ծառերից կախված ադրբեջանցիների մի քանի տասնյակ դիակներ որպես պատիժ և այլն, բայց ախր հիմա խնդիրը ոչ կոշտ պատասխանելն է, ոչ էլ ադրբեջանցիներին պատժելը, այլ այդ տղայի մարմինը իր հարազատներին հասցնելը: Կյանքը փրկել չկարողացանք, գոնե մարմինը կարողանանք բերել, որ հարազատները կարողանան վերջին հրաժեշտ տալ: Ու նոր դրանից հետո կարելի է մտածել ադրբեջանցիներին պատժելու մասին: