.ամ զոնայում Արցախ բառը ռուսերեն փնտրելիս Գուգլը գտնում է մոտ 139.000 արդյունք, իսկ Ղարաբաղ բառի որոնումը տալիս է մոտ 271.000 արդյունք:
.ազ զոնայում համապատասխանաբար 5.520 և 782.000 արդյունք:
Ընդհանրապես ադրբեջանցիները շատ սկզբունքային են տեղանունների հարցում: Օրինակ` Ստեփանակերտ բառը .ազ զոնայում գտնվում է 4.620 անգամ, մինչդեռ Խանկենդի բառը` 182.000: Մարտակերտ-Մարդակերտ բառերը միասին գտնվում են 1952 անգամ, իսկ Աղդերեն` 51.100: Մարտունի ” 1970, Խոջավենդ ” 35.100:
Փորձի համար .ամ զոնայում փնտրեցի նաև ազատագրված շրջանների նախկին շրջկենտրոնների անունները հայկական և թուրքական տարբերակներով.
Քարվաճառ ” 1.140, Քելբաջար ” 1.960:
Կովսական ” 405, Զանգելան ” 525:
Սևաղբյուր/Վարանդա ” 1+238=239, Ֆիզուլի ” 4.400
Մեխակավան/Ջրական ” 5+2=7, Ջաբրաիլ/Ջեբրաիլ ” 175+458=636
Բերձոր/Բերդաձոր + 739+169=908, Լաչին ” 2.530
Սանասար -554, Ղուբատլի/Ղուբատլու ” 467+170=637
Ընդ որում Սանասարի դեպքում արդյունքների մեծ մասը մարդկանց անուններ են:
.ազ զոնայում հայկական տարբերակները փնտրելն անիմաստ է, չեմ էլ փորձել:
Հ.Գ.
Գրառումն անելիս, Շուշին չէի փորձել, բայց իզուր. միակ վիճակը փրկողը Շուշին է: .ամ զոնայում
Շուշի ” 21.600, Շուշա ” 981
.ազ զոնայում համապատասխանաբար 13.600 և 32.500: